Իրաքն արագացված ռեժիմով Սու-25 գրոհիչ ինքնաթիռներ է ստացել Ռուսաստանից

Իրաքի զինված ուժերը հունիսի լույս 29-ի գիշերը ստացել են Ռուսաստանի զինված ուժերում կիրառված 5 միավոր Սու-25 գրոհիչներ, որոնք պիտի արագ մտցնեն սպառազինության մեջ ու օգտագործեն «Իրաքի ու Լևանտի իսլամական պետութուն» խմբավորման դեմ: Ստացման պահը ներկայացնող տեսանյութը տեղադրել է Իրաքի պաշտպանության նախարարությունը:

Օրեր առաջ Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին հայտնել էր, որ իրաքյան կողմը պատրաստվում է օգտագործված մարտական ինքնաթիռներ գնել Բելառուսից կամ Ռուսաստանից, որպեսզի կարողանա պայքարել Իրաքի հյուսիսարևմտյան հատվածը գրաված ԻԼԻՊ իսլամիստական կազմակերպության դեմ:

Ռուսաստանյան Սու-25 գրոհիչ ինքնաթիռներ

Ռուսաստանյան Սու-25 գրոհիչ ինքնաթիռներ

Խնդիրն այն է, որ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական ծայրահեղ խմբավորմանը հունիսի 10-ին հաջողվել է Իրաքի հյուսիսային Մոսուլ քաղաքից դուրս մղել կառավարական ուժերը և ոստիկանական զորքերն ու սահմանել հսկողություն մեծությամբ երկրորդ իրաքյան քաղաքի և դրա՝ ռազմավարական կարևորության մի շարք օբյեկտների նկատմամբ։ Ներկայում խմբավորումը վերահսկում է Իրաքի հյուսիսարևմտյան հատվածն ու խոսակցությունների համաձայն՝ մտադիր է հարձակվել Բաղդադի վրա:

Իսկ 2011-ին ԱՄՆ-ի հետ կնքած պայմանագրով նախատեսվում էր, որ Իրաքն ամերիկյան F-16 թեթև կործանիչների առաջին խմբաքանակը ստանալու էր միայն 2014-ի սեպտեմբերին: Ու թեև առաջին կործանիչն ԱՄՆ-ն Իրաքին ներկայացրել է 2014-ի հունիսի սկզբին, սակայն ինքնաթիռն այդպես էլ չի ուղարկվել Իրաքի զինված ուժերին:

Իսկ երկրում տիրող իրավիճակից ելնելով՝ Իրաքի ղեկավարությունը դիմել է Ռուսաստանին, որպեսզի առանց ձգձգումների ու ավելորդ փաստաթղթերի կարողանա գնել մարտական ինքնաթիռներ:

Ներկայում Իրաք է հասցվել գրոհիչ Սու-25 ինքնաթիռներից միայն 5-ը, ու հայտնի չէ, թե ընդհանուր առմամբ քանի միավոր ինքնաթիռ է Ռուսաստանը (հնարավոր է՝ նաև Բելառուսը) մատակարարելու Իրաքի զինված ուժերին:

Արդեն Իրաք տեղափոխված ինքնաթիռները եղել են քանդված վիճակում, դրանք տեղում կհավաքվեն ու անմիջապես կուղարկվեն սպառազինության: Ենթադրվում է, որ իրաքյան կողմն այս ինքնաթիռներն ընտրել է այն պատճառով, որ Իրաքում կան օդաչուներ, որոնք արդեն տիրապետում են ինքնաթիռը կիրառելու հմտություններին:

Սու-25 գրոհիչը սպառազինված է Ռ-60 կառավարվող հրթիռներով, 30մմ տրամաչափի ԳՇ-30-2 թնդանոթով, ինչպես նաև ավիառումբերով: Հավելյալ սպառազինության համար գրոհիչներն ունեն 10 կախոցի հնարավորություն:

Հարկ է նշել, որ մինչև Պարսից ծոցի պատերազմը Իրաքի ՌՕՈւ-ն ամենահամալրվածներից մեկն էր Մերձավոր Արևելքի երկրների շարքում։

1991-ին, սակայն, դաշնակից ուժերը ոչնչացրին իրաքյան ավիապարկի գերակշիռ մասը, իսկ այն ինքնաթիռները, որոնք մնացին մարտունակ, իրենց վախճանը գտան 2003-ի երկրորդ պատերազմի ժամանակ։ Իրաքյան ավիապարկի գերակշիռ մասը կազմում էին խորհրդային ինքնաթիռներն ի դեմս Սու-25 գրոհիչների, սակայն 2005-ին ընդունվեց ՌՕՈւ զարգացման պլան, որի շրջանակներում շեշտը դրվեց արդեն արևմտյան ավիաարտադրողների վրա։

Տևական ժամանակ Իրաքի ՌՕՈւ հրամանատարությունը հակված էր զորատեսակը համալրել ֆրանսիական Mirage կործանիչներով, սակայն ի վերջո ընտրությունը կանգ առավ ամերիկյան Lockheed Martin Aeronautics ընկերության արտադրանքին պատկանող հանրահայտ F-16 կործանիչների վրա։

8 responses to “Իրաքն արագացված ռեժիմով Սու-25 գրոհիչ ինքնաթիռներ է ստացել Ռուսաստանից

  1. Pingback: Իրադրությունն Իրաքում. թարմացվող լրահոս. հունիսի 30 | Ռազմ.info

  2. Pingback: Իրաքն Իրանից ստացել է Սու-25 գրոհիչ ինքնաթիռներ (վիդեո) | Ռազմ.info

  3. Pingback: ԱՄՆ-ն Իրաքին կործանիչներ կմատակարարի միայն լարվածության նվազումից հետո | Ռազմ.info

  4. Pingback: Ռուսաստանը պատրաստ է հարկը եղածի չափ զենք տրամադրել Իրաքին. Լավրով | Ռազմ.info

  5. Pingback: Իրաքի ԶՈւ ինքնաթիռն անսարքության պատճառով ռումբ է գցել Բաղդադի վրա. կան զոհեր | Ռազմ.info

  6. Pingback: Իրաքը ստացավ ամերիկյան F-16 կործանիչների առաջին խմբաքանակը | Ռազմ.info

  7. Pingback: Իրաքի պատվիրակները կայցելեն ՌԴ՝ երկկողմ պաշտպանական համագործակցությունը քննարկելու | Ռազմ.info

  8. Pingback: Ռուսաստանը և Իրաքը կշարունակեն համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *