Թուրքիայի զինված ուժերի «Բարբարոս» նավախումբը, որը մարտից երկարատև նավարկման էր դուրս եկել աֆրիկյան երկրներով, հունիսի 27-ին վերադարձել է Թուրքիա, որտեղ նավաստիներին ընդունել են հանդիսավոր արարողությամբ։
Թուրքական ռազմանավերը մարտի 17-ին սկսված նավարկության ընթացքում այցելել են 24 երկրներ և 25 նավահանգիստներ։
Բացի այդ, թուրքական նավախումբը վարժանքներ է իրականացրել ՀԱՀ-ի «Օվերբերգ» զորավարժարանում։ Վարժանքների ժամանակ արձակվել են կառավարվող հրթիռներ, իրականացվել է հրետակոծություն, ինչպես նաև գործարկվել են զենիթային հրթիռներ։
Նավարկության ընթացքում թուրք նավաստիները մասնակցել են «Օբանգեյմ Էքսպրես» զորավարժությանը, որն աֆրիկյան մի շարք պետությունների հետ անցկացրել է Միացյալ Նահանգները։
Նշենք, որ մարտի 17-ին երկարատև նավարկության դուրս եկած Barbaros (Բարբարոս) անունը կրող Թուրքիայի ՌԾՈւ նավախումբը կազմված էր TCG Gediz (F-495) և TCG Orucreis (F-245) ֆրեգատներից, TCG Հեյբելիադա (F-511) կորվետից, TCG Gungor բեռնատար նավից։ Նավատորմիղը գլխավորում էր Թուրքիայի ՌԾՈւ փոխծովակալ Ալի Մուրաթ Դեդեն։
Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. հունիսի 29-հուլիսի 5 | Ռազմ.info