Ադրբեջանի զինված ուժերում մահվան ելքով հերթական միջադեպն է գրանցվել. զինծառայողը վիճաբանության ժամանակ սպանել է ծառայակցին։
Ադրբեջանի ՊՆ զորամասերիցվ մեկում շարքային Յաշար Ախադզադեն իր ծառայակից Իլքին Մուսթաֆաևի հետ վիճաբանության ժամանակ մետաղյա իրով հարվածել է վերջինիս։ Մուսթաֆաևը ստացված վնասվածքների մահացել է։
Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը՝ նշելով, որ տեղեկությունը հաստատել են նաև Ադրբեջանի ՊՆ-ում։
Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել։
Նշենք, որ սա հունիսին հայտարարված 9-րդ մահվան դեպքն էր Ադրբեջանի պաշտպանության և անվտանգության ոլորտներում։
Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. հունիսի 29-հուլիսի 5 | Ռազմ.info