Daily Archives: Հունիս 28, 2014

Իրադրությունն Ուկրաինայում. թարմացվող լրահոս. հունիսի 28

Դոնեցկ Հունիս 28, 2014 21:35 | RAZM.INFO -

Ուկրաինայի հարավ-արևելքում հունիսի 20-ին հայտարարված հրադադարի ընթացքում շարունակվում են տեղային բախումներն ու հրադադարը խախտելու փոխադարձ մեղադրանքները։ Continue reading

Ադրբեջանի պաշտպանության նախարարը հաստատել է Նախիջևանի սահմանին հայկական նոր դիրքերի հայտնվելը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանով Հունիս 28, 2014 17:24 | RAZM.INFO - «Նախիջևանում առանձին համազորային բանակի ստեղծումից հետո հայերը սեփական տարածքում հիմնել են մեկ-երկու դիրք։ Բնական է, որ այս քայլն ուղղված է ներքին լսարանին՝ ցույց տալու համար, թե իրենք էլ են անյտեղ (Նախիջևանում-Ռազմինֆո) ինչ-որ բան անում։ Բայց չէ՞ որ մեկ-երկու մարտական դիրքով խնդիրը չես լուծի», - այսպես է մեկնաբանել հունիսին Նախիջևանի սահմանին իրադարձությունները Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը՝ «ANS» գործակալությանը տված հարցազրույցում։ [caption id="attachment_49027" align="alignnone" width="480"]Դրվագ՝ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հարցազրույցից Դրվագ՝ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հարցազրույցից[/caption] Սրանով Հասանովը հաստատել է, որ հայկական զինուժը Նախիջևանի սահմանին իսկապես զբաղեցրել է նոր դիրքեր՝ հակասելով իր իսկ գերատեսչության մամուլի ծառայության օրեր առաջ արված պնդումներին։ Հիշեցնենք, որ հայկական բանակի մարտական նոր դիրքերից Ռազմինֆոյի ֆոտոռեպորտաժը լայնորեն տարածվել էր ադրբեջանական մեդիադաշտում՝ առաջացնելով լուրջ դժգոհություն Ադրբեջանում։ Ի պատասխան՝ հունիսի 19-ին Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը տարածեց հաղորդագրություն, որում մասնավորապես պնդում էր, որ.
Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հրապարակման բովանդակությունն ամբողջությամբ անհիմն է և հանդիսանում է հայկական կողմի հերթական ապատեղեկատվությունը։ Առանձին համազորային բանակը լիովին վերահսկում է օպերատիվ իրավիճակը Նախիջևանում։ Նշված հատվածում ընդհանրապես գոյություն չունի այնպիսի հասկացություն, ինչպիսին է «չեզոք գոտին»։
[caption id="attachment_49028" align="alignnone" width="480"]ՊՆ հաղորդագրությունը ՊՆ հաղորդագրությունը[/caption] Ենթադրում ենք՝ զգալով, որ սույն տեղեկության հերքումն անարդյունք է, պաշտպանության նախարարությունում որոշել են ընդունել այն՝ ներկայացնելով ավելի մեղմ երանգներով։

Ռազմաշաբաթ. Հայաստան. հունիսի 22-28

ՊԲ հրամանատարն ու ՀՀ վարչապետը՝ առաջնագծում Հունիս 28, 2014 12:55 | RAZM.INFO - Հակառակորդի գնդակից զինծառայող է զոհվել: Զինվորական շտապօգնության մեքենա է այրվել. կա զոհ և վիրավորներ: Արցախում տրակտոր է պայթել ականի վրա: Continue reading

Ռազմաշաբաթ. Թուրքիա. հունիսի 22-28

JNG 90 Bora 12 դիպուկահար հրացան Հունիս 28, 2014 12:07 | RAZM.INFO -

Թուրքիան և Հունաստանն Էգեյան ծովում կրկին լարվածություն են ստեղծում, միջազգային զորավարժություններ Թուրքիայում և Հորդանանում, անհայտ ինքնաթիռ՝ թուրքական երկնքում, նորություններ ռազմարդյունաբերական ոլորտից Continue reading

Ռազմաշաբաթ. Ադրբեջան. հունիսի 22-28

Ձախից՝ աջ ՊՆ, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը, նախագահ Իլհամ Ալիևը, ներքին գործերի նախարար, գեներալ-գնդապետ Ռամիլ Ուսուբովը և սահմանապահ պետական ծառայության պետ, գեներալ-լեյտենանտ Էլչին Գուլիևը Հունիս 28, 2014 8:10 | RAZM.INFO - Համազորային զորավարժություն զինված ուժերի կազմավորման օրվա կապակցությամբ։ Զինված ուժերի 6 գնդապետ ստացել են գեներալ-մայորի կոչում։ Զոհեր և վիրավորներ զինված ուժերում և պաշտպանական համակարգի այլ կառույցներում։ Continue reading

Ադրբեջանը հայտնել է առաջնագծում վիրավորված սպայի մասին

Ադրբեջանի ԶՈւ զինծառայողներ Հունիս 28, 2014 1:18 | RAZM.INFO - Ադրբեջանի՝ ՀՀ Տավուշի մարզին սահմանակից Ղազախի շրջանի ուղղության առաջնագծում ադրբեջանական կողմի պնդմամբ «հայկական գնդակից» վիրավորվել է Ադրբեջանի զինված ուժերի լեյտենանտ Ֆամիլ Մելիքովը: Continue reading