Ռազմաշաբաթ. Հայաստան. հունիսի 22-28

Հակառակորդի գնդակից զինծառայող է զոհվել: Զինվորական շտապօգնության մեքենա է այրվել. կա զոհ և վիրավորներ: Արցախում տրակտոր է պայթել ականի վրա:

Հայ պարաշյուտիստները

Հայկական եռագույնն ավիացիայի օրը

-Հունիսի 24-ին՝ ժամը 22:50-ի սահմանում, հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի գնդակից զոհվել է զինծառայող, 1995 թվականին ծնված Արմեն Արթուրի Ավետիսյանը: Հրաձգային ջոկի գնդացրորդ, շարքային Արմեն Ավետիսյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

” Հունիսի 27-ին, Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում զինվորական շտապօգնության «ՈւԱԶ» մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել է, մխրճվել է ճանապարհին գտնվող տներից մեկի մեջ։ Տեղում մահացել է հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի բուժակ, 64-ամյա Արև Բաբասյանը: Վիրավորվել է 1988 թվականին ծնված, ավագ-լեյտենանտ Արման Բեջանյանը։ Նրան տեղափոխում են Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։

-Հունիսի 23-ի առավոտյան Արցախի Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի մերձակայքում հակատանկային ականի վրա տրակտոր է պայթել: Պայթյունի պատճառով վնասվածքներ է ստացել Ասկերանի շրջանի բնակիչ Լեռնիկ Բորիկի Համբարձումյանը: Բուժմիավորման գլխավոր բժիշկ Գրիգորի Գասպարյանը Ռազմինֆոյին տեղեկացրեց, որ տուժողի առողջական վիճակը բավարար է: Նա վերքեր է ստացել մարմնի տարբեր հատվածներում, բայց առողջությանը վտանգ չի սպառնում:

ունիսի 23-ին Էրեբունի ռազմական օդանավակայանում պատասխանելով Ռազմինֆոյի հարցին, թե հայկական օդուժի ավիապարկը երբ է ստանալու նոր համալրումներ, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի՝ ավիացիայի և ՌԷՊ գծով տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը պատասխանեց, որ հանրությանն այդ համալրումները կներկայացնեն 2015, 2016 և 2017 թվականներին։ 

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հունիսի 25-ին Արցախի պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի պաշտպանական բանակի առաջին գիծ:  ՀՀ կառավարության ղեկավարը նվերներ է հանձնել մարտական հենակետը պաշտպանող բոլոր զինծառայողներին: Մարտական առաջին գծում ծառայությունն ավարտած երկու զինծառայող զորացրվել են և Հովիկ Աբրահամյանի առաջարկությամբ իր հետ վերադարձել տուն։

ՊԲ հրամանատարն ու ՀՀ վարչապետը՝ առաջնագծում

ՊԲ հրամանատարն ու ՀՀ վարչապետը՝ առաջնագծում

Հունիսի 25-ին Հայաստան է ժամանել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ում նույն օրն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հանդիպմանը քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի զարգացման ոլորտի ընթացիկ և հեռանկարային խնդիրները։

Հունիսի 18-ին Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ և ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպս. Աբրահամյանի առաջնորդությամբ զինված ուժերում բարեխղճորեն իրենց ծառայությունը կատարած ութ հոգևորականներ վերադարձան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:  Տասը հոգևորականներ էլ նշանակվել են ՀՀ ԶՈւ Հոգևոր Առաջնորդության սպասավորների շարքերում շարունակելու իրենց հոգևոր ծառայությունը։ 

Ռազմաշաբաթը նաև՝

Ադրբեջանում

Թուրքիայում

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *