Ռազմաշաբաթ. Ադրբեջան. հունիսի 22-28

Համազորային զորավարժություն զինված ուժերի կազմավորման օրվա կապակցությամբ։ Զինված ուժերի 6 գնդապետ ստացել են գեներալ-մայորի կոչում։ Զոհեր և վիրավորներ զինված ուժերում և պաշտպանական համակարգի այլ կառույցներում։

Ձախից՝ աջ ՊՆ, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը, նախագահ Իլհամ Ալիևը, ներքին գործերի նախարար, գեներալ-գնդապետ Ռամիլ Ուսուբովը և սահմանապահ պետական ծառայության պետ, գեներալ-լեյտենանտ Էլչին Գուլիևը

Հրամանատարական կազմը զորավարժությանը հետևելիս

” Ադրբեջանում հունիսի 26-ին՝ զինված ուժերի կազմավորման 96 ամյակի կապակցությամբ, անցկացվել է օպերատիվ-մարտավարական զորավարժություն զինված ուժերի, ներքին զորքերի և սահմանապահ պետական ծառայության ստորաբաժանումների մասնակցությամբ, որոնց հետևել է նաև նախագահ Իլհամ Ալիևը։ Ընդհանուր առմամբ, զորավարժությունում ներգրավված են եղել շուրջ 4 000 զինծառայող, 80 տանկ, 100 զրահամեքենա, 80 հրետանային համակարգ, 10 մարտական ինքնաթիռ և 20 ուղղաթիռ։

” Հունիսի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած հրամանագրերով զինված ուժերի թվով 6 գնդապետի շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։ Բացի այդ, գեներալ-լեյտենանտի կոչում են ստացել 5 հոգի, ովքեր նախկինում ունեցել են գեներալ-մայորի կոչում։

” Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանում ադրբեջանական զորամասերից մեկի բուժօգնության ավտոմեքենան բախվել է քաղաքացիական ավտոմեքենային, ինչի հետևանքով զորամասի բուժծառայության պետ, ենթասպա Վյուգար Օրուջևը մահացել է ստացած վնասվածքներից։

” Շիրվանի քաղաքային հիվանդանոցում, մահացել է ներքին զորքերի՝ դեռևս 2014-ի մայիսի 16-ին ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ ընկած սպա, լեյտենանտ Յուսիֆով Արիֆ Օրուջ օղլուն։ Նույն վթարի հետևանքով տուժել էին նաև Յուսիֆովի 2 ծառայակիցները՝ լեյտենանտ Օրհան Ղուրբանովն ու կրտսեր սերժանտ Ազամաթ Մամեդովը։

” Տավուշի մարզին սահմանակից Ղազախի շրջանում հունիսի 23-ին ականի վրա պայթել է Ադրբեջանի զինված ուժերի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հաջիևը Օրհան Իլգար օղլուն։ Նրան վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց։

” Հունիսի 27-ին Տավուշի մարզին սահմանակից Ղազախի շրջանում, ադրբեջանական կողմի հավաստմամբ՝ «հայկական կողմի արձակած գնդակից» վիրավորվել է Ադրբեջանի զինված ուժերի լեյտենանտ Ֆամիլ Մելիքովը, ում թեթև վնասվածքով տեղափոխել են հիվանդանոց։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *