«Նախիջևանում առանձին համազորային բանակի ստեղծումից հետո հայերը սեփական տարածքում հիմնել են մեկ-երկու դիրք։ Բնական է, որ այս քայլն ուղղված է ներքին լսարանին՝ ցույց տալու համար, թե իրենք էլ են անյտեղ (Նախիջևանում-Ռազմինֆո) ինչ-որ բան անում։ Բայց չէ՞ որ մեկ-երկու մարտական դիրքով խնդիրը չես լուծի», ” այսպես է մեկնաբանել հունիսին Նախիջևանի սահմանին իրադարձությունները Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը՝ «ANS» գործակալությանը տված հարցազրույցում։
Սրանով Հասանովը հաստատել է, որ հայկական զինուժը Նախիջևանի սահմանին իսկապես զբաղեցրել է նոր դիրքեր՝ հակասելով իր իսկ գերատեսչության մամուլի ծառայության օրեր առաջ արված պնդումներին։
Հիշեցնենք, որ հայկական բանակի մարտական նոր դիրքերից Ռազմինֆոյի ֆոտոռեպորտաժը լայնորեն տարածվել էր ադրբեջանական մեդիադաշտում՝ առաջացնելով լուրջ դժգոհություն Ադրբեջանում։ Ի պատասխան՝ հունիսի 19-ին Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը տարածեց հաղորդագրություն, որում մասնավորապես պնդում էր, որ.
Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հրապարակման բովանդակությունն ամբողջությամբ անհիմն է և հանդիսանում է հայկական կողմի հերթական ապատեղեկատվությունը։ Առանձին համազորային բանակը լիովին վերահսկում է օպերատիվ իրավիճակը Նախիջևանում։ Նշված հատվածում ընդհանրապես գոյություն չունի այնպիսի հասկացություն, ինչպիսին է «չեզոք գոտին»։
Ենթադրում ենք՝ զգալով, որ սույն տեղեկության հերքումն անարդյունք է, պաշտպանության նախարարությունում որոշել են ընդունել այն՝ ներկայացնելով ավելի մեղմ երանգներով։
Pingback: Զաքիր Հասանովը հանդիպել է Նախիջևանի «առանձին համազորային բանակի» հրամանատարական կազմին | Ռազմ.info