Ռազմաշաբաթ. Թուրքիա. հունիսի 22-28

Թուրքիան և Հունաստանն Էգեյան ծովում կրկին լարվածություն են ստեղծում, միջազգային զորավարժություններ Թուրքիայում և Հորդանանում, անհայտ ինքնաթիռ՝ թուրքական երկնքում, նորություններ ռազմարդյունաբերական ոլորտից.

JNG 90 Bora 12 դիպուկահար հրացան

JNG 90 Bora 12 դիպուկահար հրացան

” Թուրքիայի և Հունաստանի միջև Էգեյան ծովիում վերջին օրերին ստեղծված  լարված իրավիճակը շարունակվում է. թուրքական կողմը կրկին հույներին մեղադրում է Թուրքիայի ջրային տարածքները ներխուժելու համար։ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի փոխանցմամբ՝ հունիսի 21-ի վաղ առավոտյան Հունաստանի առափնյա անվտանգության պարեկային կատերը շուրջ 50 րոպե է անցկացրել Թուրքիայի ջրային տարածքում (Իզմիր նահանգի մոտակայքում)։

” Թուրքիայի օդային տարածք է ներխուժել անհայտ պետության անհայտ տեսակի ինքնաթիռ, որը շուրջ 4 րոպե է անցկարցել թուրքական սահմանների ներսում։ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի փոխանցմամբ՝ ինքնաթիռը, որի տեսակն ու պատկանելությունը չի հաջողվել որոշել, հունիսի 23-ի ցերեկը Դարդանելի կողմից հատել է թուրքական օդային սահմանը, սակայն 4 րոպե անց հեռացել։

” Թուրքիայում հունիսի 23-ին մեկնարկել է Միացյալ Նահանգների, Իսպանիայի և Հունգարիայի զինված ուժերի մասնակցությամբ «Ըշըք-2014» (Լույս-2014) միջազգային զորավարժությունը։ Զորավարժությունը, որն անց է կացվում Քոնիայի Երրորդ կենտրոնական ավիաբազայում, շարունակվելու է մինչ հունիսի 27-ը։

” Թուրքիայի զինված ուժերի զինծառայողները մասնակցել են Հորդանանում անցկացված զորավարժությանը, որը նախատեսված էր հատուկ նշանակության ստորաբաժանումների համար։ Թեև զորավարժությունն անց է կացվել մայիսի 25-ից հունիսի 8-ը, Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբն անցկացման մասին տեղեկացրել է միայն վերջերս։

” Թուրքական Roketsan (Ռոքեթսան) ու շվեդական Saab ընկերություններն օրերս բիզնես համագործակցության համաձայնագիր են կնքել, որով նախատեսում են համագործակցել հակատանկային հրթիռների հարցում։

” Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում 2014-ի հունիսի 16-ից 20-ն անցկացվող Eurosatory-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ավարտին գրանցվել է միջադեպ՝ ցուցահանդեսին մասնակցող թուրքական MKE ընկերության տաղավարից կորել է JNG-90 Bora 12 դիպուկահար հրացանը։ Այս մասին գրում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը։

Ռազմաշաբաթը նաև

Հայաստանում

Ադրբեջանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *