Իրադրությունն Իրաքում. թարմացվող լրահոս. հունիսի 30

Իրաքի զինված ուժերի և «Իրաքի և Լևանտի (Ասորիքի) իսլամական պետություն» իսլամիստական (սուննի ուղղության) կազմակերպության միջև մարտերը փոփոխակի հաջողությամբ շարունակվում են։

Սիրիայում հաջող գործողություններից հետո ԻԼԻՊ-ն այժմ էլ ակտիվացել է Իրաքում՝ գրավելով այդ երկրի երկրորդ խոշոր քաղաքը՝ Մոսուլն ու առաջանալով մայրաքաղաք Բաղդադի ուղղությամբ, որտեղ շիաները սկսել են պատրաստվել պաշտպանությանը։ Թեև իրաքյան զինուժը որոշակի հաջողություններ ունենում է, սակայն իսլամիստները նույնպես գրավում են նոր տարածքներ, ինչպես նաև կարողանում պահպանել արդեն գրաված տարածքները։ Իսկ քրդերի վերահսկողության տակ Քիրքուքում առաջին ահաբեկչությունն է գրանցվել։

Իրաքում զարգացումներին օպերատիվ հետևելու համար առաջարկում ենք թարմացվող լրահոսը.

17։00- ԻԼՊԻ-ի անդամները խոստացել են գրավել մուսուլմանների սրբազան քաղաք Մեքքան և ավերել գլխավոր սրբավայրը՝ Քաաբան

13։20- Իրաքի զինված ուժերը հունիսի լույս 29-ի գիշերը ստացել են Ռուսաստանի զինված ուժերում կիրառված 5 միավոր Սու-25 գրոհիչներ, որոնք պիտի արագ մտցնեն սպառազինության մեջ ու օգտագործեն «Իրաքի ու Լևանտի իսլամական պետութուն» խմբավորման դեմ:

12։08- Տիգրիտի համար մարտերը շարունակվում են իրաքյան զինուժի ու իսլամիստ զինյալների միջև։ Իրաքյան կողմը զինյալների դեմ մարտերում կիրառում է զրահատեխնիկա և ավիացիա, սակայն դեռ չի հաջողվել քաղաքը մաքրել ԻԼԻՊ-ի անդամներից։

12:00- ԻԼԻՊ-ին օրերս հաջողվել է վայր գցել Իրաքի զինված ուժերի Մի-35Մ ուղղաթիռը։ Ուղղաթիռը ոչնչացվել է Ֆալուջայից հյուսիս-արևմուտք Սակլավիա բնակավայրի մոտ։ Ուղղաթիռում գտնվող 5 հոգին մահացել են։ Սա ռուսաստանյան արտադրության ուղղաթիռի կորստի հայտնի դարձած առաջին դեպքն է։ Իրաքյան կողմը ՌԴ-ից 2013/2014 թվականներին ստացել է Մի-35Մ ուղղաթիռներ, որոնք էլ ակտիվորեն կիրառում է իսլամիստ զինյալների դեմ պայքարում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *