Ռազմաշաբաթ. Թուրքիա. 22–28 նոյեմբերի, 2015

Թուրքիայի օդուժը թուրք-սիրիական սահմանին մոտ՝ Սիրիայի օդային տարածքում խոցել է ՌԴ ԶՈւ Սու-24Մ ռմբակոծիչ, ՌԴ նախագահը նշել է, որ դա ահաբեկիչների հանցակիցների ձեռքի գործ է • Թեմային անդրադարձել է ՀՀ պաշտպանության նախարարը

Ռուսաստանյան զինված ուժերի՝ թուրք-սիրիական սահմանին մոտ՝ Սիրիայի տարածքում ընկած Սու-24 ինքնաթիռը անկման պահին

Ռուսաստանյան զինված ուժերի՝ թուրք-սիրիական սահմանին մոտ՝ Սիրիայի տարածքում ընկած Սու-24 ինքնաթիռը անկման պահին

Նոյեմբերի 24-ի առավոտյան Սիրիայի՝ Թուրքիայի հետ սահմանամերձ հատվածում Թուրքիան խոցել է Ռուսաստանի զինված ուժերի Սու-24Մ ռմբակոծիչ, որը Թուրքիայի պնդմամբ՝ անցել է Թուրքիայի օդային տարածք, Ռուսաստանի պնդմամբ՝ թռիչքի ամբողջ ընթացքում եղել է Սիրիայի օդային տարածքում։ Օդաչուներից մեկը զոհվել է։

Խոցումից հետո Սիրիայում տեղակայված ռուսաստանյան ստորաբաժանման երկու Մի-8 ուղղաթիռներ մեկնել են ինքնաթիռի անկման վայր՝ դրա անձնակազմին տարհանելու: Ահաբեկիչները, սակայն, հրազենով վնասել են ուղղաթիռներից մեկը, որը ստիպված վայրէջք է կատարել սահմանային չեզոք գոտում: Երկրորդ ուղղաթիռը տարհանել է առաջինի անձնակազմին և տարհանող զինծառայողներին, ինչից հետո ահաբեկիչները խոցել են առաջին ուղղաթիռը: Տարհանման գործողության ընթացքում ՌԴ ԶՈւ ծովային հետևակի մեկ զինծառայող զոհվել է:

Նոյեմբերի 25-ին ՌԴ ԶՈւ հատուկ ստորաբաժանման և սիրիական բանակի 12 ժամ տևած գործողության շնորհիվ՝ խոցված ռմբակոծիչի ողջ մնացած օդաչուն փրկվել և տեղափոխվել է ռազմաբազա։

Միջադեպի մասին խոսելիս ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանի ԶՈւ ինքնաթիռի խոցումը դուրս է հակաահաբեկչական պայքարի սահմաններից և որ ինքնաթիռը խոցել են ահաբեկիչների հանցակիցները։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակը նշել է, որ Ռուսաստանն իր ինքնաթիռի խոցման դեպքից հետո ռազմական հաշվեհարդար չի տեսնելու Թուրքիայի դեմ, բայց միաժամանակ զգուշացնում է Անկարային, որ դա անհետևանք չի մնալու:

Դեպքի հետ կապված՝ անվտանգությն խորհրդի նիստ է հրավիրվել Թուրքիայում։ Դրանից բացի, Թուրքիայի դիմումով ՆԱՏՕ-ի մշտական խորհրդի նիստ է գումարվել Բրյուսելում, որից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ իրենք շարունակելու են աջակցել ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիային իր տարածքային ամբողջականության պահպանման համար, շարունակելու են հետևել ՆԱՏՕ-ի հարավարելյան սահմանին տեղի ունեցող զարգացումներին։

Ռուսաստանի ԶՈւ՝ Սիրիայի տեղափոխված և անմիջապես մարտական հերթապահության դրված Ս-400 ՀՕՊ համակարգերի արձակման կայանները

Ռուսաստանի ԶՈւ՝ Սիրիայի տեղափոխված և անմիջապես մարտական հերթապահության դրված Ս-400 ՀՕՊ համակարգերի արձակման կայանները

Իր ռմբակոծիչների թիռչքների անվտանգությունն ապահովելու վերաբերյալ ռուսաստանյան կողմը հայտարարել է, որ Միջաերկրական ծովում գտնվող ՌԴ ԶՈւ «Մոսկվա» ռազմանավը մոտենալու է Սիրիայի ափերին՝ իր վրա եղած Ս-300Ֆ համակարգով հակաօդային պաշտպանություն կազմակերպելու համար։ Բացի այդ, Ռուսաստանը ևս 10-12 կործանիչ է ուղարկելու Սիրիա, որպեսզի դրանք ուղեկցեն այնտեղ ավիահարվածներ իրականացնող ռմբակոծիչներին։ Նոյեմբերի 26-ին ՌԴ ԶՈւ-ն նաև Ս-400 ՀՕՊ համակարգեր է տեղափոխել Սիրիա, որտեղ դրանք անմիջապես բացազատվել և անցել են մարտական հերթապահության։

Նոյեմբերի 26-ին, անդրադառնալով Թուրքիայի ԶՈւ կործանիչների կողմից Ռուսաստանի ԶՈւ Սու-24Մ ռմբակոծիչի խոցմանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ դա հարված է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ջանքերին և որ ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում հայկական կողմի դիրքորոշումը պետք է բխի նրանից, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է:

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Ադրբեջանում

Վրաստանում

Իրանում

3 responses to “Ռազմաշաբաթ. Թուրքիա. 22–28 նոյեմբերի, 2015

  1. Pingback: Փարիզում Պուտինի և Էրդողանի միջև հանդիպում չի լինելու. ՌԴ նախագահի խոսնակ | Ռազմ.info

  2. Pingback: Սիրիայում ՌԴ զինուժին սպառնացող յուրաքանչյուր վտանգ պետք է ոչնչացվի. ՌԴ նախագահ | Ռազմ.info

  3. Pingback: Թուրքիայի ԶՈւ-ն իր անձնակազմին արգելել է Ռուսաստան մեկնել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *