Ռազմաշաբաթ. Վրաստան. 22–28 նոյեմբերի, 2015

Վրաստանի ԶՈւ ստորաբաժանումը պատրաստվում է ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի կազմ մտնելուն • Վրաստանի ևս մեկ զորախումբ պատրաստվում է Աֆղանստան մեկնելուն • ԻՊ-ն սպառնացել է Վրաստանի մուսուլմաններին

Վրաստանի ԶՈւ առաջին հետևակային բրիգադի 12-րդ գումարտակի 3-րդ վաշտը զինծառայողները

Վրաստանի ԶՈւ առաջին հետևակային բրիգադի 12-րդ գումարտակի 3-րդ վաշտը զինծառայողները

• Նոյեմբերի 26-ին Վրաստանի ԶՈւ ցամաքային զորքերի արևելյան օպերատիվ խմբավորման առաջին հետևակային բրիգադի 12-րդ գումարտակի 3-րդ վաշտի զինծառայողները ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերին (NATO Response Force — NRF) միանալու ծրագրի շրջանակներում դաշտային զորավարժություն են արել։

• Վրաստանի ԶՈւ ցամաքային զորքերի արևելյան օպերատիվ խմբավորման 5-րդ հետևակային բրիգադի 52-րդ գումարտակի անձնակազմը ՆԱՏՕ-ի՝ Աֆղանստանում իրականացվող «Վճռական աջակցություն» առաքելությանը միանալուց առաջ «Կրծանիսի» ազգային ուսումնական կենտրոնում 6-ամսյա նախապատրաստական մարզումներ է սկսել։

• Նոյեմբերի 23-ին Վրաստանի լրատվամիջոցները տեղեկացրել են, որ «Իսլամական պետություն» խմբավորումը վրացերեն տեսանյութով դիմել է վրաստանցի մուսուլմաններին ԻՊ-ին աջակցելու համար, ինչպես նաև սպառնացել Վրաստանին «Խալիֆաթի» ստեղծմամբ։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Ադրբեջանում

Թուրքիայում

Իրանում

One response to “Ռազմաշաբաթ. Վրաստան. 22–28 նոյեմբերի, 2015

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 22–28 նոյեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *