Թուրքիայի ԶՈւ-ն զորավարժություն կանցկացնի Էգեյան և Միջերկրական ծովերում • Թուրքիան և ԱՄՆ-ն զորավարժություն կանցկացնեն Միջերկրական ծովում • Թուրքիան զորավարժություն է անցկացնելու Չանաքքալեում (Գալիպոլի) • Թուրքիայի ԶՈւ-ն դեսանտային զորավարժություն է անցկացնելու • Կեսարիայում Թուրքիան և Հս. Կիպրոսը անցկացնելու են համատեղ զորավարժություններ • Թուրքիան միանալու է ՆԱՏՕ-ի արագ արձագանքման առաջատար խմբին • Ռուսաստանյան կողմը հայտարարում է Թուրքիայի հետ ՀՕՊ համալիրի համատեղ ստեղծման մասին • Թուրքիայի ՊՆ-ն և ռազմարդյունաբերական ընկերությունները ստորագրել են պայմանագրեր • Թուրքիան դադարեցրել է A400M բեռնատար ինքնաթիռների թռիչքները • Թուրքիան նոր հրթիռային կատերներ կվաճառի Թուրքմենստանին • Թուրքիայի ԶՈւ-ն մոտ օրերս կարող է ներխուժել Սիրիա
• Մայիսի 14-18-ը Թուրքիայի ԶՈւ ռազմածովային ուժերը զորավարժություն կանցկացնեն Մարմարա, Էգեյան ծովերում և Միջերկրական ծովի արևելյան հատվածում։ Վարժանքներին ներգրավված են լինելու նաև ռազմաօդային և առափնյա անվտանգության հրամանատարությունների ստորաբաժանումները:
• Միջերկրական ծովի կենտրոնական հատվածում մայիսի 15-ին ԱՄՆ-ի՝ ռազմածովային ուժերի աֆրիկյան հրամանատարության գլխավորությամբ մեկնարկել է Թուրքիայի ռազմածովայոն ուժերի՝ Phoenix Express-2015 ուսումնական զորավարժությունը:
• Մայիսի 14-18-ը Թուրքիայի հյուսիս-արևմտյան Չանաքքալե և Էրդեք շրջաններում անցկացվելու է «Չանաքքալե-2015» զորավարժությունը։ Վարժանքներին մասնակցելու են Թուրքիայի ԶՈւ ռազմածովային, ռազմաօդային ուժերի և առափնյա անվտանգության հրամանատարության ստորաբաժանումներ։
• Ներկայիս Թուրքիայի կենտրոնական Կայսերի (Կեսարիա) նահանգում մայիսի 20-22-ը Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի օդային դեսանտի ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվելու է «Էրջիյես-2015» գումարտակային զորավարժություն։
• Թուրքիան և այսպես կոչված «Հյս. Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը» մայիսի 20-29-ը հատուկ նշանակության ուժերի և բնական աղետների ժամանակ որոնողափրկարարական գործողությունների իրականացման համատեղ զորավարժություններ կանցկացնեն Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի տարածքում։
• ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերը մայիսի 13-ից 14-ը Թուրքիայում անցկացված խորհրդաժողովում հայտարարել է, որ այդ երկիրը միացել է Դաշինքի արագ արձագանքման «Առաջատար խմբին», որի հիմնական խնդիրը Ռուսաստանի կողմից սպասվող հնարավոր «ագրեսիայի» դեմ պայքարն է։
• Մայիսի 5-8-ը Թուրքիայում անցկացված IDEF-2015 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ ՌԴ պետական «Ռոսօբորոնէկսպորտ» կոնցերնի պատվիրակության ղեկավար Անատոլի Ակսյոնովը հայտնել է, որ կոնցերնը թուրքական ընկերություններից մեկի հետ փորձարկել է համատեղ արտադրության փոքր հեռահարության ՀՕՊ համալիրը։
• IDEF-2015 ցուցահանդեսի շրջանակներում Թուրքիայի ՊՆ-ն և ռազմարդյունաբերական ընկերությունները ստորագրել են մի շարք պայմանագրեր արտասահմանյան պետությունների և ընկերությունների հետ։
• Մայիսի 9-ին Իսպանիայում վթարի է ենթարկվել թուրքական օդուժի համար նախատեսված A400M բեռնատար ինքնաթիռը, ինչի հետևանքով անձնակազմի 4 անդամները զոհվել են։ Դեպքից հետո Թուրքիայի ԶՈւ-ում առկա 2 միավոր A400M բեռնատար ինքնաթիռների կիրառումը։
• IDEF-2015 ցուցահանդեսի ժամանակ հայտնի է դարձել, որ թուրքական Dearsan նավաշինական ընկերությունը պայմանագիր է կնքել Թուրքմենստանի հետ և հուլիսից սկսած այդ երկրին մատակարարելու է 6 միավոր 33-մետրանոց հրթիռային կատեր։
• Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, ԺՀԿ կուսակցության գլխավոր քարտուղար Գյուրսել Թեքինը հայտարարել է, որ Թուրքիան առաջիկա մի քանի օրը պատրաստվում է ռազմական գործողություն սկսել Սիրիայի տարածքում։
Ռազմաշաբաթը նաև՝