Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 10-16 մայիսի, 2015

Նախիջևանում մեկնարկել է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություն • Նախիջևանում են Ադրբեջանի պաշտպանության նախարարն ու Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի 3-րդ բանակի հրամանատարը • Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի 3-րդ բանակի հրամանատարը հանդիպել է Նախիջևանի ղեկավարին

Թուրք-ադրբեջանական զորավարժությունը Նախիջևանում

Թուրք-ադրբեջանական զորավարժությունը Նախիջևանում

•  Մայիսի 12-ին  Նախիջևանում և Բաքվում մեկնարկել է թուրք-ադրբեջանական համատեղ մարտավարական  զորավարժություն, որը շարունակվելու է մինչև մայիսի 16-ը: Զորավարժությանը երկու կողմից ընդհանուր առմամբ մասնակցում է շուրջ 1000 հոգանոց անձնակազմ, 80 միավոր զրահատեխնիկա, ավելի քան 60 միավոր հրետանային կայան ու ականանետեր, ռազմաօդային ուժերի 12 միավոր հարվածային ու բեռնատար ուղղաթիռ, ինչպես նաև ՀՕՊ ուժերի զենիթահրթիռային ստորաբաժանումներ։ Մայիսի 14-ին անցկացվել է մարտական հրաձգության փուլը, որի ընթացքում ստուգվել են զորավարժությանը մասնակցած բոլոր զորատեսակների մարտական պատրաստվածությունը, հրամանների կատարման արդյունավետությունը և համակարգումը, մարտական գործողությունների ժամանակ անվտանգության ապահովումը, անձնակազմի կողմից զենքի ու ռազմական տեխնիկայի  արդյունավետ շահագործումը։

• Մայիսի 15-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը և Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի 3-րդ բանակի հրամանատար, բանակի գեներալ Ումիթ Դյունդարը ժամանել են Նախիջևան՝ հետևելու այնտեղ ընթացող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժության եզրափակիչ փուլին։

Վասիֆ Թալիբովի հանդիպումը բանակի գեներալ Ումիթ Դյունդարի հետ

Վասիֆ Թալիբովի հանդիպումը բանակի գեներալ Ումիթ Դյունդարի հետ

• Մայիսի 14-ին Նախիջևանում կայացել է ինքնավար հանրապետության Գերագույն մեջլիսի ղեկավար Վասիֆ Թալիբովի հանդիպումը Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի 3-րդ բանակի հրամանատար, բանակի գեներալ Ումիթ Դյունդարի հետ, որի ընթացքում կողմերը խոսել են թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության կարևորության մասին։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Վրաստանում

Թուրքիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *