Մայիսի 12-ից Նախիջևանում և Բաքվում մեկնարկած թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններում այսօր՝ մայիսի 14-ին, անցկացվել է մարտական հրաձգության փուլը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։
Ըստ այդ աղբյուրի, այս փուլում ստուգվել են զորավարժությանը մասնակցած բոլոր զորատեսակների մարտական պատրաստվածությունը, հրամանների կատարման արդյունավետությունը և համակարգումը, մարտական գործողությունների ժամանակ անվտանգության ապահովումը, անձնակազմի կողմից զենքի ու ռազմական տեխնիկայի արդյունավետ շահագործումը։
Հիշեցնենք, որ մայիսի 12-ից 16-ը Թուրքիայի և Ադրբեջանի ԶՈւ ցամաքային զորքերի ստորաբաժանումները Նախիջևանում և Բաքվում անցկացնում են համատեղ մարտավարական զորավարժություն։
Նշենք, որ ըստ հաղորդվող տվյալների` զորավարժությանը երկու կողմից ընդհանուր առմամբ մասնակցում է շուրջ 1000 հոգանոց անձնակազմ, 80 միավոր զրահատեխնիկա, ավելի քան 60 միավոր հրետանային կայան ու ականանետեր, ռազմաօդային ուժերի 12 միավոր հարվածային ու բեռնատար ուղղաթիռ, ինչպես նաև ՀՕՊ ուժերի զենիթահրթիռային ստորաբաժանումներ։
Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 10-16 մայիսի, 2015 | Ռազմ.info
Pingback: Թուրքիան և Ադրբեջանը Կարսում համատեղ վարժանքներ են անցկացնում | Ռազմ.info