Մայիսի 12-ին Նախիջևանում և Բաքվում մեկնարկել է թուրք-ադրբեջանական ռազմական ուժերի համատեղ մարտավարական զորավարժություն, որը շարունակվելու է մինչև մայիսի 16-ը: Ինչպես հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքը, Նախիջևանի զորավարժության փուլերից մեկը վերահսկելու են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, բանակի գեներալ Ումիթ Դյունդարը։
Թուրքայի ԶՈւ գլխավոր շտաբի հայտնած տեղեկության համաձայն՝ զորավարժությանը Թուրքիայի զինված ուժերից ներգրավված է լինելու՝ մեկ հետևակային վաշտ՝ Բաքվում անցկացվող փուլում, և մեկ մեքենայացված հետևակային դասակ՝ Նախիջևանում անցկացվող փուլում։
Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն ընդունել էր Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի շտաբի պետ, գեներալ-գնդապետ Իհսան Ույարի գլխավորած պատվիրակությունը, որի հետ մի շարք պայմանավորվածություններ է ձեռք բերել։ Քննարկվել էինք նաև այս զորավարժության կազմակերպման հարցերը:
Pingback: Թուրքիայի ԶՈւ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարը հանդիպել է Նախիջևանի ղեկավարին | Ռազմ.info
Pingback: Ադրբեջանական զինուժը զորավարժություն է անցկացնում Բաքվում | Ռազմ.info