Ապրիլի 30-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն ընդունել է Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի շտաբի պետ, գեներալ-գնդապետ Իհսան Ույարի գլխավորած պատվիրակությունը, որի հետ մի շարք պայմանավորվածություններ է ձեռք բերել։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են 2015-ի մայիսին երկու երկրների ցամաքային զորքերի մասնակցությամբ Նախիջևանում և Բաքվում անցկացվելիք զորավարժությունների նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև սեպտեմբերին նախատեսվող ռազմաօդային ուժերի համատեղ զորավարժությունը, որի անցկացման վայրը չի նշվում։
Հանդիպման ընթացքում նաև քննարկվել են երկու երկրների ռազմական համագործակցությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Ադրբեջանում Թուրքիայի ԶՈւ դեսպանության ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Հասան Նևզաթ Թաշդելերը։
Ապրիլի 30-ին թուրքական պատվիրակությանն ընդունել է նաև Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադդին Հեյդարովը։
Pingback: Նախիջևանում մեկնարկել է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություն | Ռազմ.info