Ադրբեջանական զինուժը զորավարժություն է անցկացնում Բաքվում

Ադրբեջանում անցկացվում է ակտիվ, օպերատիվ-մարտավարական, մարտավարական և հատուկ մարտավարական զորավարժություն, որի նպատակն է ստուգել Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների պատրաստվածությունը: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Թուրք-ադրբեջանական զորավարժությունը Նախիջևանում

Թուրք-ադրբեջանական զորավարժության առաջին փուլը Նախիջևանում

Զորավարժությանը մասնակցող մոտոհրաձգային, տանկային և այլ տեսակի զորքերը մշակում են մարտական առաջադրանքները համատեղ կատարելու ծրագրեր, ինչպես նաև տարբեր եղանակային պայմաններում, հնարավորինս իրական մարտի նմանեցված իրավիճակում, օրվա տարբեր ժամերի ու բարդ ռելիեֆ ունեցող վայրերում իրականացնում են մարտական հրաձգություն:

Նշենք, որ ՊՆ մամուլի հաղորդագրության մեջ չի նշվում, թե հստակ որտեղ և երբ է սկսվել զորավարժությունը: Սակայն հարակից աղբյուրներում նշվում է, որ խոսքը մայիսի 12-ին Նախիջևանում մեկնարկած թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժության երկրորդ փուլի մասին է, որն անցկացվում է մայրաքաղաք Բաքվում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *