Թուրքիան և ԱՄՆ-ն զորավարժություն կանցկացնեն Միջերկրական ծովում

Միջերկրական ծովի կենտրոնական հատվածում մայիսի 15-ին ԱՄՆ-ի՝ ռազմածովային ուժերի աֆրիկյան հրամանատարության գլխավորությամբ մեկնարկելու է Թուրքիայի ռազմածովայոն ուժերի՝ Phoenix Express-2015 ուսումնական զորավարժությունը: Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:

Թուրքիայի ԶՈւ ՌԾՈւ ֆրեգատ

Թուրքիայի ԶՈւ ՌԾՈւ ֆրեգատ

Զորավարժության նպատակը մասնակիցների՝ ծովային վերահսկողության ու փոխօգնության հմտությունների կատարելագործումը և փորձի փոխանակումն է:

Թուրքիայի ռազմածովային ուժերից մասնկացում է 1 ֆրեգատ, ինչպես նաև 1 ռազմական ուղղաթիռ ու 2 շտաբային սպա:

Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին հայտնի էր դարձել, որ մայիսի կեսին Միջերկրական ծովում զինված ուժերի համատեղ զորավարժություն են անցկացնելու նաև Ռուսաստանը և Չինաստանը:

Զորավարժության ընթացքում իրականացվելու են ծովային փոխադրումների անվտանգության ապահովման համատեղ գործողությունների մշակման, ծովում պաշտպանական գործողությունների կատարելագործման, նավերի ուղեկցման և զինատեսակների գործնական օգտագործման կատարելագործման աշխատանքներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *