Թուրքիայի ԶՈւ-ն դեսանտային զորավարժություն է անցկացնելու Կեսարիայում

Ներկայիս Թուրքիայի կենտրոնական Կայսերի (Կեսարիա) նահանգում մայիսի 20-22-ը Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի օդային դեսանտի ստորաբաժանումների մասնակցությամբ   անցկացվելու է «Էրջիյես-2015» գումարտակային զորավարժություն։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի կայքը։

Դրվագ 2014-ին անցկացված «Էրջիյես» զորավարժությունից»

Դրվագ 2014-ին անցկացված «Էրջիյես» զորավարժությունից»

Զորավարժությունը անցկացվելու է Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի կոմանդոսների 1-ին բրիգադի կոորդինացմամբ, որը տեղեկայված է Կեսարիայում։

Զորավարժություններին մասնակցելու է կոմանդոսների 1-ին բրիգադի հրամանատարության օդադեսանտային 1 գումարտակ, հրետանային գումարտակ և օժանդակ ուժեր, ինչպես նաև Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի 2 միավոր F-16 կործանիչ, 11-րդ ավիաէսկադրիլիայի 2 միավոր Casa CN-235 բեռնատար ինքնաթիռ, 12-րդ ավիաէսկադրիլիայի 8 միավոր C-130 Hercules, C-160     Transall բեռնատար ինքնաթիռներ, ցամաքային զորքերի ավիացիայի հրամանատարության 4 միավոր Sikorski UH-60 բազմանպատակային ուղղաթիռ, 2 միավոր AH-1W Super Cobra և 1 միավոր T-129 Atak հարվածային ուղղաթիռներ:

Զորավարժության նպատակն է փորձարկել Թուրքիայի ԶՈւ համապատասխան ստորաբաժանումների օդադեսանտային գործողությունների արդյունավետությունը, զարգացնել միավորումների միջև համագործակցությունը համատեղ գործողությունների ընթացքում, բարձրացնել ղեկավար կազմի մարտական կարողությունները, իրական պայմաններում փորձարկել Թուրքիայի ԶՈւ  300 զինված պարաշյուտիստների մարտական ընդունակությունները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *