Թուրքիան զորավարժություն է անցկացնելու Չանաքքալեում (Գալիպոլի)

Մայիսի 14-18-ը Թուրքիայի հյուսիս-արևմտյան Չանաքքալե և Էրդեք շրջաններում անցկացվելու է «Չանաքքալե-2015» զորավարժությունը։ Վարժանքներին մասնակցելու են Թուրքիայի ԶՈւ ռազմածովային, ռազմաօդային ուժերի և առափնյա անվտանգության հրամանատարության ստորաբաժանումներ։ Այս մասին մայիսի 11-ին հաղորդել է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը։

Տեսարան 2014-ին Թուրքիայի՝ Էգեյան ծովում անցկացրած զորավարժությունից

Տեսարան 2014-ին Թուրքիայի՝ Էգեյան ծովում անցկացրած զորավարժությունից

«Չանաքքալե-2015» զորավարժությանը մասնակցելու են Թուրքիայի ԶՈւ ռազմածովային ուժերի  ականազերծող 5 նավ, թիքունքային ապահովման 1 նավ, 2 միավոր պարեկանավ, 1 միավոր TB-20 թեթև բազմանպատակային ինքնաթիռ, ստորջրյա պաշտպանության երկու, ստորջրյա հարձակման մեկ խումբ, ռազմաօդային ուժերի մեկական կործանիչ, ռմբակոծիչ, հետախուզական ինքնաթիռ, C-130 Hercules բեռնատար ինքնաթիռ, առափնյա անվտանգության հրամանատարության 2 մոտորանավակ և այլ մարտական ու օժանդակ խմբեր։

Զորավարժության նպատակն է ամրապնդել մասնակից ստորաբաժանումների մասնագիտական հմտությունները ու կարողությունները, զարգացնել միավորումների կրթական մակարդակը, գործնականում փորձարկել տարածաշրջանային պաշտպանության և թիկունքային աջակցության ծրագրերը։

One response to “Թուրքիան զորավարժություն է անցկացնելու Չանաքքալեում (Գալիպոլի)

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 10-16 մայիսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *