Մայիսի 9-ին Իսպանիայում վթարի է ենթարկվել թուրքական օդուժի համար նախատեսված A400M բեռնատար ինքնաթիռը, ինչի հետևանքով անձնակազմի 4 անդամները զոհվել են։ Դեպքից հետո Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարի հրամանով դադարեցվել է երկրի ԶՈւ -ում առկա 2 միավոր A400M բեռնատար ինքնաթիռների կիրառումը։ Այս մասին մայիսի 10-ին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Ինչպես հաղորդում է ամերիկյան Defense News ռազմական լրատվակայքը, A400M բեռնատար ինքնաթիռներն արտադրող Airbus ընկերությունը ևս հասատել է, որ վթարի ենթարկված ինքնաթիռը նախատեսված էր Թուրքիայի ԶՈւ ռազմածովային ուժերին մատակարարելու համար։ Նշվում է, որ Airbus-ը պլանավորել էր հերթական A400M ինքնաթիռը Թուրքիա փոխադրել այս տարվա հունիսին։
Հիշեցնենք, որ Airbus Military ընկերության հետ 2003թ. կնքված պայմանագրի համաձայն Թուրքիայի ԶՈւ-ն մինչև 2018-ը պետք է ստանար 10 միավոր A400M ինքաթիռ։ Մինչ այժմ, սակայն, ընկերությունը Թուրքիայի զինված ուժերին տրամադրել է պայմագրով նախատեսված ինքաթիռներից երկուսը, որոնցից մեկը 2014-ի ապրիլին, իսկ մյուսը՝ դեկտեմբերին։
Հավելենք, որ 2015-ի մարտին Թոււրքիայի ՊՆ-ն հայտնել էր, որ հերթական 2 միավոր ինքնաթիռների մատակարարումն անորոշ ժամանակով հետաձգվել է։ Ընդ որում՝ թուրքական կողմը ուշացումների համար մեղադրել էր արտադրող ընկերությանը և պատրաստվում էր պահանջել տուգանք։
Նշենք, որ A400M Atlas բեռնատար ինքնաթիռը արտադրում է եվրոպական Airbus Military ընկերությունը։ Այն կարող է տեղափոխել մինչև 37 տոննա բեռ կամ 116 մարդ, ինչպես նաև օդում լիցքավորել այլ ինքնաթիռներ։ Այն կարող է զարգացնել մինչև 790 կմ/ժ արագություն, թռիչքներ կատարել մինչև 9300 կմ հեռավորության վրա։