Սիրիական մարտական ինքնաթիռներն ստիպել են թուրքական կործանիչներին օդ բարձրանալ

Թուրքիան կրկին կործանիչներ է օդ բարձրացրել, երբ Սիրիայի տարածքում՝ թուրքական սահմանի մոտակայքում, սիրիական օդուժի մարտական ինքնաթիռները թռիչքներ են կատարել։

Փետրվարի 4-ին, ըստ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի հաղորդագրության, թուրք-սիրիական սահմանի հարևանությամբ թռիչքներ են իրականացրել Սիրիայի ռազմաօդային ուժերի Սու-24 ռմբակոծիչն ու ՄիԳ-25 կործանիչը։

Այս անգամ, ըստ թուրքական կողմի, սիրիական ինքնաթիռները բավական մոտ են թռել սահմանին։ Թուրքական կողմն անմիջապես օդ է բարձրացրել F-16 կործանիչները, որոնք իջեցվել են, երբ սիրիական ինքնաթիռները հեռացել են սահմանային հատվածից։ Լուրջ միջադեպեր չեն եղել։

Նշենք, որ վերջին ամիսներին թուրքական օդուժը մշտապես օդ է բարձրացնում իր կործանիչները, երբ սիրիական ռազմական ուղղաթիռներն ու ինքնաթիռները Թուրքիայի և Սիրիայի սահմանի մոտակայքում թռիչքներ են իրականացնում։

Անցած տարվա սեպտեմբերին նման թռիչքի ժամանակ թուրքական կործանիչը կրակ էր բացել պատահաբար Թուրքիայի օդային տարածքը հատած սիրիական Մի-17 ուղղաթիռի վրա` վայր գցելով այն:

Հավելենք, որ պաշտոնական Անկարան աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ պայքարող ուժերին:

j�0t�٢  � ily:”Times New Roman”,”serif”;mso-fareast-font-family: “Times New Roman”‘> օդ բարձրացրել։ Ըստ թուրքական պաշտոնական հայտարարության՝ Թուրքիայի զինված ուժերի պարեկային ինքնաթիռը դիտարկում է անցկացրել Էգեյան ծովի միջազգային ջրերում, երբ օդ են բարձրացել Հունաստանի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչները։

 

” Թուրքիայի կառավարությունն աճուրդի է հանելու զրահատեխնիկա արտադրող BMC ընկերությանը, որը 2013-ին սնանկ էր ճանաչվել։ Թուրքիայի զինված ուժերի համար Kirpi (Քիրփի) զրահամեքենաներ արտադրող ընկերության պարտքը կազմում է շուրջ 455 մլն ամերիկյան դոլար:

” Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի ստորաբաժանումները Սիրիայի հետ սահմանին ձերբակալել են 5 սահմանախախտի, որից երեքը Դանիայի, իսկ երկուսը Սիրիայի քաղաքացիներ են։ Փետրվարի 1-ին վերոնշյալ անձինք փորձել են Սիրիայից անցնել Թուրքիայի Հաթայ (Ալեքսանդրեթ) նահանգ, սակայն սահմանապահները նկատել են նրանց։ Սահմանախախտները, ովքեր, ըստ ամենայնի, մաքսանենգությամբ էին զբաղվում, զինված չեն եղել։ Խուզարկության ժամանակ նրանց մոտ հայտնաբերվել է էլեկտրական սարքավորումներով լի պայուսակներ։

” Եվ վերջում, Վրաստան և թուրքական զինվորական պատվիրակություններ են այցելել Ադրբեջան։

Ռազմաշաբաթը նաև

Հայաստանում

Ադրբեջանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *