Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի ստորաբաժանումները Սիրիայի հետ սահմանին ձերբակալել են 5 սահմանախախտի։ Նրանցից երեքն ունեն Դանիայի քաղաքացիություն, երկուսը՝ Սիրիայի։
Թուրք զինծառայողները ձերբակալվածներին փոխանցել են Բաբաթորունի ժանդարմերիայի բաժին, տեղեկացնում է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պաշտոնական կայքը։
Փետրվարի 1-ին վերոնշյալ անձինք փորձել են Սիրիայից անցնել Թուրքիայի Հաթայ (Ալեքսանդրեթ) նահանգ, սակայն սահմանապահները նկատել են նրանց։ Սահմանախախտները, ովքեր, ըստ ամենայնի մաքսանենգությամբ էին զբաղվում, զինված չեն եղել։ Խուզարկության ժամանակ նրանց մոտ հայտնաբերվել է էլեկտրական սարքավորումներով լի պայուսակներ։
Նշենք, որ Սիրիայում խառնակ իրավիճակի հետ կապված թուրք-սիրիական սահմանին զգալի հաճախացել են մաքսանենգության դեպքերը։ Հաճախ մաքսանենգները զինված են լինում և փոխհրաձգություն են սկսում թուրք սահմանապահների հետ։