Պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի և ՀՀ-ում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավար տիկին Սարա Էպրեխտի միջև ՀՀ պաշտպանության նախարարությունում օրերս ստորագրվեց միջազգային մարդասիրական ոլորտում համագործակցության ծրագիր։
Ծրագրի նպատակն է շարունակական դարձնել միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում ՀՀ ԶՈւ սպաների գիտելիքների ստացումն ու ամրապնդումը:
Հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային խնդիրների կարգավորմանը վերաբերող հարցեր, փոխանցում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։