Թուրքական զինվորական պատվիրակությունն այցելել է Բաքու

Ադրբեջան են այցելել Թուրքիայի ռազմաօդային ուժերի ակադեմիաների հրամանատարության պատիրակությունը, որը գլխավորում է բրիգադի գեներալ Սամի Օզաթաքը։

Թուրքական պատվիրակությունը Բաքվում

Թուրքական պատվիրակությունը Բաքվում

Փետրվարի 4-ին մեկնարկած այցի շրջանակներում թուրքական պատվիրակությունն այցելել է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի գերեզման, «շեհիդների պուրակ», թուրք զինվորների գերեզման, որից հետո էլ սկսել է հանդիպումները։

Սպասվում է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ակադեմիաների հրամանատար, բրիգադի գեներալ Օզաթաքին կընդունի Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *