Ճանաչողական այցով Վրաստանում է Թուրքիայի զինված ուժերի պատվիրակությունը, որը գլխավորում է Ցամաքային զորքերի ակադեմիայի ռեկտոր Սելիմ Մերթը։
Թուրքական պատվիրակությանն ընդունել են Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Միխեիլ Դարչիաշվիլին և գլխավոր շտաբի պետի տեղակալ, գնդապետ Վլադիմիր Չաչիբաիան։
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ ռազմական համագործակցությունը խորացնելու վերաբերյալ հարցեր, փոխանցում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը։
Վրաստանի պաշտպանության նախարարություն կատարած այցից հետո թուրքական պատվիրակությունն այցելել է Դավիթ Շինարարի անվան ազգային պաշտպանական ակադեմիա և «Կրցանիսի» ուսումնական կենտրոն։