Թուրքիայի և Հունաստանի միջև միջադեպ՝ Էգեյան ծովում

Թուրքիայի և Հունաստանի միջև օդային տարածքում հերթական լարվածությունն է առաջացել, երբ թուրքական մարտական ինքնաթիռի թռիչքի ժամանակ հունական օդուժը կործանիչներ է օդ բարձրացրել։

Ըստ թուրքական պաշտոնական հայտարարության՝ Թուրքիայի զինված ուժերի պարեկային ինքնաթիռը դիտարկում է անցկացրել Էգեյան ծովի միջազգային ջրերում, երբ օդ են բարձրացվել Հունաստանի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչները։

Հունական ինքնաթիռներն ուղեկցել են թուրքական օդանավին մինչ այն հեռացել է տարածքից, ինչից հետո առանց լուրջ միջադեպերի նրանք վայր են իջեցվել։

Վերջինս շրջանում ևս Թուրքիայի զինված ուժերի շտաբը մեղադրել է Հունաստանին միջազգային ջրերում իր մարտական ինքնաթիռների թռիչքներին խանգարելու համար։

Նշենք, որ Թուրքիան և Հունաստանը, ովքեր ՆԱՏՕ-ի անդամներ են, տարածքային վեճեր ունեն Էգեյան ծովի մի շարք կղզիների հարցում։ Անկարայի և Աթենքի միջև լրջագույն խնդիրներից է նաև Կիպրոսի հյուսիս բռնազավթումը Թուրքիայի կողմից։

One response to “Թուրքիայի և Հունաստանի միջև միջադեպ՝ Էգեյան ծովում

  1. Pingback: ՌԴ-ն համաբանակային օլիմպիադային ԱՊՀ ռազմական բուհերի կուրսանտների կներգրավի | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *