Ռազմաշաբաթ. Թուրքիա. օգոստոսի 4-10

Թուրքիայի ցամաքային, ռազմաօդայինմ ռազմածովային զորքերն ու ժանդարմերիան նոր հրամանատարներ ունեն։ Թուրքիայի ցամաքային զորքերի նոր հրամանատարը Հայաստանի հարցերով մասնագետ է։ Թուրքիայի նախկին ԳՇՊ-ն ցմահ ազատազրկման դատապարտվեց։Թուրք-սիրիական սահմանին բախումներ մաքսանենգների հետ, կան մեծ թվով վիրավորներ։ Թուրքիան ցանկանում է ձեռք բերել դեսանտային կատերներ։ Թուրքիան երկրի սահմաններից դուրս 3189 զինծառայող ունի։

1. Օգոստոսի 1-3-ին Անկարայում կայացավ Թուրքիայի Գերագույն ռազմական խորհրդի նիստը, որի շրջանակներում նշանակվեցին ԶՈւ ցամաքային, ռազմածովային,ռազմաօդային զորքերի, ժանդարմերիայի նոր հրամանատարները։

Նոր հրամանատար ստացավ նաև Թուրքիայի ցամաքային զորքերի երրորդ բանակը, որի ստորաբաժանումների մի մասը տեղակայված են Հայաստանի հետ սահմանին մոտ շրջաններում։

Հայտնի է դարձել նաև ցամաքային զորքերի հրամանատարի գիտական գործունեության մասին։ Բանակի գեներալ Հուլուսի Աքարը ունի դոկտորի գիտական աստիճան և զբաղվում է Հայաստանի առաջին հանրապետության պատմության և ԱՄՆ-ում հայկական լոբիի ուսումնասիրությամբ։

2. Թուրքիայում 6 տարի դատավարությունից հետո օգոստոսի 4-ին հայտնի դարձավ «Էրգենեքոն» ծայրահեղական կազմակերպության գործով անցնողների վճիռները։ Գործով անցնում էին նաև մեծ թվով զինվորականներ, որոնք դատապարտվեցին տարբեր տարիների ազատազրկումների, իսկ ահա 2008-2010 թթ-ին Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Իլքեր Բաշբուղը դատապարտվեց ցմահ ազատազրկման։

3. Լարված էր իրավիճակը նաև Թուրքիայի և Սիրիայի սահմանի տարբեր հատվածներում։ Մասնավորապես, ակտիվացել էին մաքսանենգների փորձերը՝ անցնելու Թուրքիա։

Օգոստոսի 7-ին Սիրիայի տարածքից 2500-3000 հոգանոց մաքսանենգների խումբը փորձել է անցնել Թուրքիա։ Թուրք զինծառայողները թույլ չեն տվել նրանց անցնել սահմանը, ինչից հետո բախումներ են սկսվել, որի հետևանքով 18 թուրք զինվորական է վնասվածք ստացել։

Ավելի վաղ՝ օգոստոսի 5-ին, ևս 4 թուրք զինծառայող էր վիրավորվել, երբ մաքսանենգները վառել էին մազութով լի տարրաները, երբ դրանք չէին կարողացել անցկացնել Թուրքիայի տարածք։

4. Թուրքիայի զինված ուժերի 3189 զինծառայող ծառայություն է կրում երկրի սահմաններից դուրս։ Առավել մանրամասն ըստ երկրների՝ այստեղ։

5. Թուրքիան նախատեսում է ձեռք բերել 10 միավոր դեսանտային կատեր ռազմածովային ուժերի համար։ Մրցույթն արդեն հայտարարված է, իսկ թուրքական կողմը ծրագրի համար շուրջ 600 մլն եվրո է նախատեսել։

6. «Թուրքական աստղեր» պիլոտաժային խումբն օգոստոսի 3-ից 4-ը ցուցադրական թռիչքներ է կատարել Հունգարիայի ռազմաօդային ուժերի 75-ամյակի շրջանակներում կազմակերպված միջոցառումների ժամանակ։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Ադրբեջանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *