Հնարավոր է՝ Ադրբեջանի և Հարավային Կորեայի ՊՆ-ի միջև հուշագիր ստորագրվի

Օգոստոսի 10-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևն ընդունել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարարի տեղակալ Բաեք Սեունգ Իյունին:

Համաձայն Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքի՝ Սաֆար Աբիևը երկկողմ հանդիպման ընթացքում շեշտել է երկու երկրների միջև ռազմական համագործակցության ամրապնդման հանգամանքը՝ պատրաստակամություն հայտնելով հետագա խորացման համար հուշագիր ստորագրել:

Հանդիպմանը ներկա էր նաև Ադրբեջանում Հարավային Կորեայի դեսպան Չոի Սուք Ինը:

Ըստ հարավկորեական Yonhap լրատվական գործակալության տվյալների՝ Հարավային Կորեայի պաշտպանության նախարարի տեղակալն իր երկօրյա այցի շրջանակներում հանդիպում կունենա նաև Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատար Ալթայ Մեհդիևի հետ, կքննարկի ռազմարդյունաբերության բնագավառում համագործակցության հարցերը: Համաձայն նույն աղբյուրի՝ համապատասխան հուշագրի ստորագրումը հավանական է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *