«Թուրքական աստղերը» ցուցադրական թռիչքներ են կատարել Հունգարիայում

Թուրքիայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի պիլոտաժային «Թուրքական աստղեր» խումբը ցուցադրական թռիչքներ է կատարել Հունգարիայում։

«Թուրքական աստղեր» խումբը ցուցադրական թռիչք է կատարել Հունգարիայի ռազմաօդային ուժերի 75-ամյակի շրջանակներում կազմակերպված միջոցառումների ժամանակ։

Թուրքական աստղեր

Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ցուցադրական թռիչքները թուրքական կործանիչները կատարել են հունգարական Քեջքեմեթի ռազմաբազայում։ Թռիչքներն անցկացվել են օգոստոսի 3-ից 4-ը։

«Թուրքական աստղեր» Թուրքիայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի պիլոտաժային-ցուցադրական խումբն է։ Պիլոտաժը կատարվում է 8 միավոր F-5 կործանիչներով, իսկ ավիապարկում կա 12 նման կործանիչ։ Մանրամասն՝ այստեղ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *