Վրաստանի պաշտպանության նախարարն ԱՄՆ է մեկնելու

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան ընթացիկ տարվա օգոստոսի 20-ին պաշտոնական այցով մեկնելու է ԱՄՆ։
Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ներկայացուցիչը լրագրողներին ասել է, որ դեռևս հրապարակման ենթակա չէ այցի նպատակն ու տևողությունը։ Նախատեսված հանդիպումների ծրագրի մասին նույնպես դեռևս մանրամասներ չեն հաղորդվում։

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիա

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիա

Հիշեցնենք, որ ավելի վաղ Eurasianet տեղեկատվական-վերլուծական պորտալին տված հարցազրույցում Իրակլի Ալասանիան ասել էր՝ ծրագրում է Վաշինգտոն կատարելիք պաշտոնական այցի շրջանակներում իր պաշտոնակից Չարլզ Հեյգելի հետ հանդիպմանը քննարկել ԱՄՆ-ի կողմից Վրաստանին ռազմական ուղղաթիռներ տրամադրելու հարցը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *