Թուրքիան երկրի սահմաններից դուրս 3189 զինծառայող ունի

Թուրքիայի զինված ուժերի 3189 զինծառայող ծառայություն է կրում երկրի սահմաններից դուրս։

Նման տվյալներ է հրապարակել Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը։

Թուրքիայի ՊՆ ներկայացրած տվյալները` ըստ զինծառայողների թվաքանակի և աշխարհագրության.

Աֆղանստան ” 1261 զինծառայող (ISAF)

Կոսովո – 377 զինծառայող (KFOR)

Լիբանան – 300 զինծառայող (UNIFIL)

Բոսնիա – 239 զինծառայող (ALTHEA)

Սոմալի ” 229 զինծառայող (CTF-151)

ՆԱՏՕ-ի ծովային ուժերի մշտական խումբ ” 187 զինծառայող

Դեսպանատների ռազմական կցորդ – 173 զինծառայող

ՆԱՏՕ-ի մշտական խումբ – 54 զինծառայող

ՆԱՏՕ-ի այլ ենթակառուցվածքեր և այլ վայրեր – 470 զինծառայող

Այսպիսով, Թուրքիայի զինված ուժերի ամենամեծ արտասահմանյան խմբավորումը տեղակայված է Աֆղանստանում։

Նշենք, որ վերջին պաշտոնական տվյալներով՝ Թուրքիայի զինված ուժերը 646.218 զինծառայող ունի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *