Daily Archives: Մայիս 19, 2016

Պաշտոնից ազատվել է Վրաստանի պետական ռազմական գիտատեխնիկական կենտրոնի տնօրենը

«Դելտա» պետական ռազմական գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Ուչա Ձոձոուաշվիլին ամփոփում է 2015 թվականը Մայիս 19, 2016 20:25 | RAZM.INFO - Մայիսի 18-ին հայտնի դարձավ, որ պաշտոնից ազատվել է Վրաստանի «Դելտա» պետական ռազմական գիտատեխնիկական կենտրոնի տնօրեն Ուչա Ձոձուաշվիլին։ Այս մասին հայտնում է վրաստանյան Interpressnews.ge լրատվական կայքը՝ հղում անելով Վրաստանի ՊՆ-ին։ Continue reading

Բակո Սահակյանն այցելել է Արցախի հարավային առաջնագիծ

Արցախի ղեկավարի այցը ՊԲ հարավային ուղղության զորամասերից մեկը Մայիս 19, 2016 20:17 | RAZM.INFO - Արցախի նախագահ Բակո Սահակյանը մայիսի 19-ին այցելել է Արցախի հարավային սահմանագծի հատվածներից մեկը, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին, տվել համապատասխան հանձնարարականներ դրված խնդիրների լուծման ուղղությամբ: Continue reading

Ապատուրայ. ՆԱՏՕ-ին անդամակցությունը քաղաքական որոշում է, կախված չէ Վրաստանի բարեփոխումներից

Վրաստանի հանրային հեռուստաընկերության եթերում Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայն է Մայիս 19, 2016 17:48 | RAZM.INFO - Մայիսի 19-ին Հարավային Կովկասում և Կնետրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը հարցազրույց է տվել Վրաստանի Հանրային հեռուստաընկերությանը՝ պատասխանելով ՆԱՏՕ-ին ինտեգրվելու Վրաստանի հեռանկարների մասին հարցերին։ Continue reading

Հայաստանում կանցկացվի ՀԱՊԿ «Կոբալտ-2016» զորավարժությունը

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի դեսանտավորում «Փոխգործակցություն-2015» զորավարժության ակտիվ փուլում Մայիս 19, 2016 16:13 | RAZM.INFO - Մայիսի 24-26-ին Հայաստանի «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվելու է ՀԱՊԿ «Կոբալտ-2016» զորավարժությունը, որին մասնակցելու են ՀԱՊԿ պետությունների ներքին զորքերի այն ստորաբաժանումները, որոնք մտնում են ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի (ՕԱՀՈւ) հատուկ նշանակության ուժերի կազմավորումների մեջ: Continue reading

Կառավարությունը հստակեցրել է զորակոչի կազմակերպման մանրամասները

2015թ. ամառային զորակոչը՝ վիճակահանությամբ (արխիվ) Մայիս 19, 2016 15:09 | RAZM.INFO - ՀՀ նախագահի «2016 թվականի ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» ՆՀ-388-Ն հրամանագրի հիման վրա ՀՀ կառավարությունն այսօր՝ մայիսի 19-ին, ընդունել է ամառային զորակոչի կազմակերպման մանրամասները հստակեցնող որոշում: Continue reading

Մարտակերտի ուղղությամբ ԵԱՀԿ դիտարկումը կրակոցներ չի արձանագրել

ԵԱՀԿ մշտադիտարկում Մայիս 19, 2016 14:00 | RAZM.INFO - Մայիսի 19-ին ԵԱՀԿ առաքելությունը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի արևելյան ուղղությամբ: Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակոցներ չեն արձանագրվել: Continue reading

Քննարկվել են ՊԲ հարավային, հարավարևելյան ուղղություններում կատարվող աշխատանքները

ՊԲ հրամանատար Լյովա Մնացականյանի գլխավորությամբ անցկացված դաշտային ելթի ընթացքը Մայիս 19, 2016 10:29 | RAZM.INFO - Մայիսի 18-ին ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը բանակի՝ հարավային ուղղությամբ տեղակայված միավորումներից մեկում անցկացրել է ծառայողական խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են պաշտպանական բնագծի հարավային և հարավարևելյան ուղղությամբ իրականացվող բանակային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր: Continue reading

Մայիսի լույս 19-ի գիշերը Արցախի առաջնագծում հանգիստ է եղել

Դիրքապահ զինծառայող Մայիս 19, 2016 8:54 | RAZM.INFO - Մայիսի լույս 19-ի գիշերը Արցախի շփման գծում հակառակորդը կրակել է միայն տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից: Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը։ Continue reading