Հայաստանում կանցկացվի ՀԱՊԿ «Կոբալտ-2016» զորավարժությունը

Մայիսի 24-26-ին Հայաստանի «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվելու է ՀԱՊԿ «Կոբալտ-2016» զորավարժությունը, որին մասնակցելու են ՀԱՊԿ պետությունների ներքին զորքերի այն ստորաբաժանումները, որոնք մտնում են ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի (ՕԱՀՈւ) հատուկ նշանակության ուժերի կազմավորումների մեջ: Այս մասին տեղեկացնում է ՀԱՊԿ կայքը:

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի դեսանտավորում «Փոխգործակցություն-2015» զորավարժության ակտիվ փուլում

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի դեսանտավորում «Փոխգործակցություն-2015» զորավարժության ակտիվ փուլում (արխիվ)

Զորավարժության ընթացքում ստորաբաժանումները կատարելու են հետևյալ խնդիրները.

  • Ահաբեկչական կազմակերպությունների գործունեության կանխարգելում,
  • Զենքի, պայթուցիկ նյութերի և թմրանյութերի ապօրինի շրջանառության սահմանափակում,
  • Հատուկ նշանակության ուժերի և միջոցների ղեկավար մարմինների գործողությունների ստուգում,
  • Անձնակազմի մարտական պատրաստության կատարելագործում:

Զորավարժությանը մասնակցելու են ՀԱՊԿ անդամ բոլոր 6 պետությունների ներքին զորքերի հատուկ նշանակության ստորաբաժանումներ, կիրառվելու են հարվածային և բեռնատար ուղղաթիռներ: Զորավարժության ընթացքին հետևելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Նշենք, որ «Կոբալտ-2016» զորավարժության անցկացման մասին 2015-ի սեպտեմբերին ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները ներկայացնելիս տեղեկացրել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Ավելացնենք, որ Հայաստանը շարունակաբար նախաձեռնում է ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի ընդլայնման, կատարելագործման, համատեղ զորավարժությունների անցկացման որոշումներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *