Քննարկվել են ՊԲ հարավային, հարավարևելյան ուղղություններում կատարվող աշխատանքները

Մայիսի 18-ին ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը բանակի՝ հարավային ուղղությամբ տեղակայված միավորումներից մեկում անցկացրել է ծառայողական խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են պաշտպանական բնագծի հարավային և հարավարևելյան ուղղությամբ իրականացվող բանակային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր: Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը:

Բանակի հրամանատարն ըստ ուղղությունների ներկաներին տվել է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ:

Խորհրդակցությանը մասնակցել են միավորման և զորամասերի հրամանատարական կազմը, բանակի հրամանատարի տեղակալներն ու շտաբի բաժինների և ծառայությունների պետերը:

 

One response to “Քննարկվել են ՊԲ հարավային, հարավարևելյան ուղղություններում կատարվող աշխատանքները

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 15–21 մայիսի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *