Մայիսի լույս 19-ի գիշերը Արցախի շփման գծում հակառակորդը կրակել է միայն տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից: Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը։
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:
ՀՀ ՊՆ կայքն իր հերթին տեղեկացնում է, որ մայիսի լույս 19-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով անկանոն կրակել հայկական դիրքերի ուղղությամբ:
Նախորդ օրերի համեմատությամբ` օպերատիվ իրավիճակը պետական սահմանագոտու ամբողջ երկայնքով համեմատաբար հանգիստ է եղել:
ՀՀ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը և վստահորեն իրականացնում են առաջադրված խնդիրները:
Pingback: Մայիսի լույս 20-ի գիշերը հանգիստ է անցել՝ չնայած դիպուկահարների կիրառմանը | Ռազմ.info