Daily Archives: Օգոստոս 12, 2015

Նախարար Օհանյանն այցելել է Լոռու մարզի զորամասեր

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այցը Լոռու զորամասերից մեկը Օգոստոս 12, 2015 19:49 | RAZM.INFO - Օգոստոսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երրորդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ եղել է հանրապետության հյուսիսային հատվածում տեղակայված զորամասերից մեկում: Continue reading

Սաուդյան Արաբիան հնարավոր է «Իսկանդեր» ՕՄՀՀ գնի Ռուսաստանից

Իսկանդեր-Մ օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիր Օգոստոս 12, 2015 19:41 | RAZM.INFO - Սաուդյան Արաբիայի պատվիրակություններն ու մասնագետները Ռուսաստանի հետ քննարկում, բանակցում են Ռուսաստանից սպառազինություն, այդ թվում՝ «Իսկանդեր» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրներ (ՕՄՀՀ) գնելու վերաբերյալ: Continue reading

Ղազախստանը Ռուսաստանից անվճար ստացել է Ս-300ՊՍ համակարգեր

Ս-300ՊՍ զենիթահրթիռային համակարգ. նկարը Ղազախստանի ՊՆ կայքից Օգոստոս 12, 2015 17:50 | RAZM.INFO - Ղազախստանի զինված ուժերը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից անվարձահատույց ստացել է Ս-300ՊՍ զենիթահրթիռային համակարգերի 5 համալիր: Continue reading

Իրանի և Ռուսաստանի ռազմանավերը զորավարժություն են անցկացրել Կասպից ծովում

ՌԴ Կասպյան նավատորմիղի «Վոլգադոնսկ» և «Մախաչկալա» ռազմանավերը Իրանի Էնզելի նավահանգստում. օգոստոս 2015 Օգոստոս 12, 2015 16:55 | RAZM.INFO - Ռուսաստանի զինված ուժերի Կասպյան նավատորմիղի երկու ռազմանավերի՝ Իրան այցելության ընթացքում ռուսաստանյան և իրանյան ռազմանավերն անցկացրել են համատեղ զորավարժություն, որին մասնակցել են 200 իրանցի և 150 ռուսաստանցի զինծառայողներ: Continue reading

[Լրացված] Հակառակորդի դիպուկահարի գնդակից զոհվել է հայկական զինուժի զինծառայող

Օգոստոս 12, 2015 16:40 | RAZM.INFO - Օգոստոսի 12-ին հակառակորդի դիպուկահարի գնդակից զոհվել է հայկական բանակի զինծառայող, շարքային Կարեն Պարույրի Հովհաննիսյանը։ Այս մասին հայտնել է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Continue reading

Վրաստանում բացված տանկային զորավարժարանը կլինի ՆԱՏՕ-ի հետ համատեղ ուսումնական կենտրոնի մաս

Վրաստանի ԶՈւ Տ-72 տանկը զորավարժարանում Օգոստոս 12, 2015 16:01 | RAZM.INFO - Օգոստոսի 11-ին Վրաստանի Վազիանի ռազմաբազայում մարտական մեքենաների վարման համար բացվել է տանկային զորավարժարան, որն անվանակոչվել է 2008թ.  օգոստոսյան պատերազմում զոհված կապրալ Ռոման Ուգրեխելիձեի անունով։ Վերջինս ծառայել է ԶՈւ 4-րդ հետևակային բրիգադի 44-րդ տանկային գումարտակի տանկային 2-րդ վաշտում։ Continue reading

«Բանակային միջազգային խաղերը» մյուս տարի կփոխեն իրենց աշխարհագրությունը

Հայկական անձնակազմի տանկը՝ թիրախը խոցելիս. Տանկային բիաթլոն 2015 Օգոստոս 12, 2015 15:56 | RAZM.INFO - «Բանակային միջազգային խաղեր-2016-ի» մրցույթները կանցկացվեն այլ վայրերում, մասնավորապես ռազմածովային ուժերի խաղերը կկայանան ոչ թե Կասպից, այլ Սև ծովում։ Continue reading

Ռուսաստանում նախագծում են հակաօդային պաշտպանության «Բուկ» համալիրի նոր նմուշ

Բուկ զենիթահրթիռային համալիր Օգոստոս 12, 2015 15:14 | RAZM.INFO - Հակաօդային պաշտպանության համակարգերի արտադրությունում մասնագիտացող ռուսաստանյան «Ալմազ-Անթեյ» կոնցերնի գիտահետազոտական ինստիտուտներից մեկում ընթանում են «Բուկ» զենիթահրթիռային համալիրի ընտանիքի նոր նմուշի նախագծման աշխատանքները։ Continue reading

Թուրքական օդուժը քրդերի երկու կրակակետի է հարվածել

F-16 կործանիչ. Թուրքիայի ՌՕՈւ Օգոստոս 12, 2015 14:36 | RAZM.INFO - Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 երկու կործանիչ հարվածել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» դիրքերին երկրի հարավային Շըրնաք նահանգում։ Ըստ թուրքական աղբյուրի՝ հարվածները շարքից հանել են քուրդ զինյալների 2 միավոր ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր։ Continue reading

Վրաստանի հայաբնակ Ախալքալաքում բացվել է նախնական մարտական պատրաստության կենտրոն

Վրաստանի զինված ուժերի նախնական մարտական պատրաստության կենտրոնն Ախալքալաքում Օգոստոս 12, 2015 12:31 | RAZM.INFO - Օգոստոսի 10-ին Վրաստանի հայաբնակ Ախալքալաքում բացվել է զինված ուժերի նախնական մարտական պատրաստության կենտրոն, որի կառուցման աշխատանքները մեկնարկել էին 2014 թվականից։ Կենտրոնի վայրում մինչև 2007 թվականը տեղակայված է եղել ռուսաստանյան ռազմաբազան։  Continue reading