Նախարար Օհանյանն այցելել է Լոռու մարզի զորամասեր

Օգոստոսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երրորդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ եղել է հանրապետության հյուսիսային հատվածում տեղակայված զորամասերից մեկում:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այցը Լոռու զորամասերից մեկը

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այցը Լոռու զորամասերից մեկը

Այցի ընթացքում նախարար Օհանյանը շրջել է զորանոցներում, ստուգել է զինծառայողների ֆունկցիոնալ պարտականությունների իմացությունը, ծանոթացել է զինանձնակազմի ծառայության կազմակերպման առանձնահատկություններին:

Պաշտպանության նախարարը ստուգել է նաև զորամասի ուսումնանյութական բազան, զորամասի ճաշարանի սանիտարահիգիենիկ պայմանները և զինծառայողների սննդակարգը: Պաշտպանության նախարարը նաև զրուցել և ճաշել է նորակոչիկ զինվորների հետ, հետաքրքրվել է զինծառայության մասին նրանց պատկերացումներով:

Նշենք, որ պաշտպանության նախարարը 3-րդ բանակային կորպուսի զորամասեր այցելել է նաև նախորդ շաբաթ: Օգոստոսի 7-8-ին նախարար Օհանյանը եղել է Տավուշի զորամասերում, դիրքերում, հանդիպել է նաև Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներին:

Նախարար Օհանյանը ստուգել է զորամասի ուսումնանյութական բազան

Նախարար Օհանյանը ստուգել է զորամասի ուսումնանյութական բազան

Սեյրան Օհանյանը ճաշել է Լոռու զորամասի զինծառայողների հետ

Սեյրան Օհանյանը ճաշել է Լոռու զորամասի զինծառայողների հետ

One response to “Նախարար Օհանյանն այցելել է Լոռու մարզի զորամասեր

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 9-15 օգոստոսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *