«Բանակային միջազգային խաղեր-2016-ի» մրցույթները կանցկացվեն այլ վայրերում, մասնավորապես ռազմածովային ուժերի խաղերը կկայանան ոչ թե Կասպից, այլ Սև ծովում։ Այս մասին, ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալության փոխանցամբ, օգոստոսի 11-ին լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
Նա նշել է, որ այս որոշումը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուինն է և հավելել, որ հետագայում նպատակ ունեն ռազմածովային մրցույթն անցկացնել նաև Խաղաղ ու Հյուսիսային սառուցյալ օվկիանոսներում և Բալթիկ ծովերում։
Կոնաշենկով հայտարարել է, որ ՌԴ-ն բանակային խաղերի զորավարժարաններն օգտագործելու է նաև դաշնակից և գործընկեր երկրների հետ զորավարժություններ անցկացնելու համար։
Հիշեցնենք, որ «Բանակային միջազգային խաղեր-2015» մրցաշարը մեկնարկել է օգոստոսի 1-ին և շարունակվելու է մինչև օգոստոսի 16-ը։ Այն այս տարի միավորել է այնպիսի մրցումներ, ինչպիսիք են «Տանկային բիաթլոնը», «Ավիադարտսը», «Կասպյան գավաթ» և մի քանի այլ մրցույթներ։
Խաղերին մասնակցելում է 17 մասնակից, ինչպես նաև 6 դիտորդ պետություն։ Արտերկրից մասնակցելու է 57 թիմ։ Դիտորդ երկրներն են՝ Իրանը, Վիետնամը, Կորեայի հանրապետությունը, Մյանման, Թուրքմենստանը և Բրազիլիան։
Հավելենք, որ մրցաշարի՝ օգոստոսի 1-ին մեկնարկած «Տանկային բիաթլոն» մրցույթներին մասնակցում է նաև Հայաստանը։ Մեր տանկիստներն անցել են կիսաեզրափակիչ փուլ և օգոստոսի 13-ին եզրափակչի ուղեգրի համար մրցելու են Հնդկաստանի, Ղազախստանի և Սերբիայի տանկիստների հետ: