Daily Archives: Օգոստոս 10, 2015

Իրան-Ռուսաստան ծովային վարժանքներ Կասպից ծովում

ՌԴ Կասպյան նավատորմիղի «Վոլգադոնսկ» և «Մախաչկալա» ռազմանավերը Իրանի Էնզելի նավահանգստում. օգոստոս 2015 Օգոստոս 10, 2015 19:42 | RAZM.INFO - Իրանի և Ռուսաստանի ռազմածովային հարաբերությունների զարգացման նպատակով ՌԴ Կասպյան նավատորմիղի երկու ռազմանավեր օգոստոսի 8-ին կայանել են Կասպից ծովի իրանյան Էնզելի նավահանգստում: Continue reading

Գերմանիան 6,5 միլիարդ դոլար կծախսի՝ ԶՈւ մարտունակությունը վերականգնելու համար

Գերմանիայի զինված ուժերի NH90 ուղղաթիռ, հոկտեմբեր 2014 Օգոստոս 10, 2015 19:02 | RAZM.INFO - Զինված ուժերի ուղղաթիռների, ինքնաթիռների և այլ սպառազինության արդիականացման ու վերականգնման, անձնակազմի համալրման համար Գերմանիայի իշխանություններն առաջիկա 7-8 տարում նախատեսում են ծախսել 6 միլիարդ եվրո (6,5 միլիարդ դոլար): Continue reading

ԻՊ դեմ պայքարելու համար ԱՄՆ օդուժը 6 կործանիչ է տեղակայել Թուրքիայում

ԱՄՆ օդուժի F-16 կործանիչը Իտալիայի «Ավիանո» ավիաբազայից տեղափոխվում է Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազա Օգոստոս 10, 2015 18:16 | RAZM.INFO - Ամերիկյան ռազմաօդային ուժերի 6 միավոր F-16 կործանիչներ, դրանց օդաչուներն ու տեխնիկական սպասարկման անձնակազմը՝ ընդհանուր մոտ 300 հոգի, օգոստոսի 9-ին ժամանել է Թուրքիայի հարավային «Ինջիրլիք» ռազմաբազա Continue reading

Բաքվում Թուրքիայի ռազմական կցորդը հրաժեշտի հանդիպում է ունեցել սահմանապահ զորքերի պետի հետ

Ձախից՝ Թուրքիայի ռազմական կցորդ Հասան Նևզաթ Թաշդելերը՝ սահմանապահ պետական ծառայության պետ Էլչին Գուլիևին հյուրընկալվելիս Օգոստոս 10, 2015 17:46 | RAZM.INFO - Օգոստոսի 10-ին Ադրբեջանում Թուրքիայի ռազմական կցորդ, գեներալ-մայոր (երկաստղանի գեներալ, թուրքերեն՝ tümgeneral) Հասան Նևզաթ Թաշդելերը հրաժեշտի այցով եղել է Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայությունում Continue reading

Հարձակումներ Թուրքիայի հարավում, կան սպանվածներ

PKK զինյալներ Օգոստոս 10, 2015 17:29 | RAZM.INFO - Այսօր՝ օգոստոսի 10-ի առավոտյան, Թուրքիայի հարավային Շըրնաք նահանգում հեռակառավարվող ռումբի պայթյունից զոհվել է 4 ոստիկան, ևս 1-ը ծանր վիրավորվել է։ Continue reading

Նախարար Օհանյանն այցելել է Տավուշի դիրքեր

Նախարար Օհանյանը պարգևատրել է ծառայողական պարտականություններին լավագույնս տիրապետող զինծառայողներին Օգոստոս 10, 2015 15:56 | RAZM.INFO - Օգոստոսի 7-ից 8-ը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի, 3-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանի ուղեկցությամբ այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի: Continue reading

Չեչնիայում ականի պայթյունի հետևանքով զոհվել է 1, վիրավորվել՝ 2 զինծառայող

Օգոստոս 10, 2015 15:50 | RAZM.INFO - Օգոստոսի 8-ին Չեչնիայի Աչխո-Մարտանովսկի շրջանի լեռներում ականի պայթյունի հետևանքով զոհվել է ՌԴ զինված ուժերի մեկ զինծառայող, ևս 2 հոգի ծանր վնասվածքներ են ստացել։ Continue reading

Ահաբեկիչները Ստամբուլում ոստիկանատուն են պայթեցրել, կան զոհեր, վիրավորներ

Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Սուլթանբեյլի թաղամասի ոստիկանատունը՝ օգոստոսի 10-ին ահաբեկիչների հարձակումից հետո Օգոստոս 10, 2015 14:09 | RAZM.INFO - Օգոստոսի լույս 10-ի գիշերը երկու ահաբեկիչ պայթուցիկներով բեռնված մեքենայով հարձակվել են Ստամբուլի Սուլթանբեյլի թաղամասի ոստիկանատան վրա. պայթյունի ու դրանից հետո բռնկված հրդեհի հետևանքով վիրավորվել է առնվազն 10 մարդ, այդ թվում՝ 3 ոստիկան, որոնցից մեկը մահացել է հիվանդանոցում։ Continue reading

«Կասպյան գավաթ-2015» մրցույթում Ռուսաստանն առաջին տեղում է, Ադրբեջանը՝ վերջին

Գռադ Սվիյաժսկ փոքր հրթիռային նավ. ՌԴ ՌԾՈւ Օգոստոս 10, 2015 11:55 | RAZM.INFO - «Կասպյան գավաթ-2015» ռազմածովային մրցույթում առաջին տեղում  է Ռուսաստանի ՌԾՈւ «Գռադ Սվիյաժսկ» (Град Свияжск) փոքր հրթիռային նավը, երկրորդ տեղում Ղազախստանի «Սարիարկա» (Сарыарка) հրթիռահրետանային նավն է, իսկ երրորդ տեղը զբաղեցրել է Ադրբեջանի «G-124» պարեկապահակային նավը։ Continue reading

Ուկրաինայում զոհվել է այնտեղ կռվող ևս մեկ վրաստանցի մարտիկ

Ուկրաինայում կռվող Գեորգի Բարատելին Նկարը՝ «Թավիսուպալի զոնայի» Օգոստոս 10, 2015 11:21 | RAZM.INFO - Ուկրաինայի արևելքում՝ Դոնեցկի մերձակայքում, ռումբի պայթյունի հետևանքով զոհվել է այնտեղ մարտնչող վրաստանցի կամավորական Գեորգի Բարատելին։ Վերջինս կռվել է ուկրաինական ուժերի 93-րդ գումարտակի շարքերում։ Continue reading