«Կասպյան գավաթ-2015» ռազմածովային մրցույթում առաջին տեղում է Ռուսաստանի ՌԾՈւ «Գռադ Սվիյաժսկ» (Град Свияжск) փոքր հրթիռային նավը, երկրորդ տեղում Ղազախստանի «Սարիարկա» (Сарыарка) հրթիռահրետանային նավն է, իսկ երրորդ տեղը զբաղեցրել է Ադրբեջանի «G-124» պարեկապահակային նավը։Այս մասին, ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, օգոստոսի 9-ին հայտնել է ՌԴ ծովային պաշտպանության՝ ռազմածովային նավատորմի հարցերով մամուլի ծառայության և տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Իգոր Դիգալոն։
Դիգալոյի փոխանցմամբ` մրցույթի առաջին փուլում նավերն իրականացրել են հրետանային կրակով առաջադրանքներ՝ խոցելով ծովային, օդային թիրախներ, ինչպես նաև լողացող ականներ։
Հիշեցնենք, որ այս տարի առաջին անգամ «Բանակային միջազգային խաղեր» մրցաշարի շրջանականերում անցկավող «Կասպյան գավաթ-2015» մրցույթը, որին մասնակցում էին Ռուսաստանը, Ղազախստանը և Ադրբեջանը, մեկնարկել էր օգոստոսի 3-ին։
Նշենք, որ Ադրբեջանի վերջին տեղ զբաղեցնելը կանխատեսելի էր, քանի որ այդ երկրի ներկայացուցիչները ձախողել էին իրենց առաջին ելույթը՝ օգոստոսի 5-ին դուրս չգալով մրցասպարեզ։ Անհաջողությունը վերջիններիս ուղեկցել էր նաև մրցութային երկրորդ օրը՝ օգոստոսի 7-ին։
Հավելենք, որ Ռուսաստանին հաղթանակ բերած «Գռադ Սվիյաժսկ» նավը «Վելիկի Ուստյուգի» դասին պատկանող 21631 նախագծից է, որին պատկանում են նաև «գետ-ծով» դասի բազմաֆունկցիոնալ նավերը՝ համալրված հրետանային, հրթիռային, զենիթային, հակադիվերսիոն և ռադիոտեխնիկական սպառազինության նորագույն նմուշներով:
Pingback: «Միջազգային բանակային խաղերի» բոլոր մրցույթներում հաղթել է Ռուսաստանը | Ռազմ.info
Pingback: Սև և Կասպից ծովերում մեկնարկել է «Ծովային գավաթ-2016» մրցույթը | Ռազմ.info
Pingback: Ծովային գավաթում Ռուսաստանը շրջանցել է Ղազախստանի և Ադրբեջանի հավաքականներին | Ռազմ.info
Pingback: Ծովային գավաթում հաղթել է Ռուսաստանի հավաքականը | Ռազմ.info