Նախարար Օհանյանն այցելել է Տավուշի դիրքեր

Օգոստոսի 7-ից 8-ը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի, 3-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանի ուղեկցությամբ այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի: Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

Նախարար Օհանյանի այցը 3ԲԿ սահմանապահ զորամասերից մեկը

Նախարար Օհանյանի այցը 3ԲԿ սահմանապահ զորամասերից մեկը

Սահմանագոտում տեղակայված զորամասերում նախարար Օհանյանը ծանոթացել է ծառայության կազմակերպմանը, զինծառայողների մարտական ու մասնագիտական պատրաստությանը, սոցիալ-կենցաղային պայմաններին և իրականացվող շինարարական աշխատանքներին: Ստուգվել են նաև զորամասերի զինվորական ճաշարանների շենքային և սանիտարահիգիենիկ վիճակը, զինծառայողների սննդի որակն ու չափաբաժինները:

Պաշտպանության նախարարը եղել է նաև մարտական հենակետերում, տեղում ծանոթացել է ամրաշինական և ինժեներական կառույցների հուսալիությանը, ստուգել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների պարտականությունների իմացությունը, շրջել է խրամատներում և կատարել է սահմանագծի դիտարկում: Ծառայության մեջ աչքի ընկած և իրենց պարտականություններին լավագույնս տիրապետող զինծառայողներին Սեյրան Օհանյանը խրախուսական նվերներ է հանձնել:

Այցի ընթացքում զորամիավորման և զորամասերի հրամկազմի հետ քննարկվել են մարտական պատրաստությանը, առաջնագծում առկա իրավիճակին, զինծառայողների կենցաղային պայմաններին և ընթացող շինարարական աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր: Սեյրան Օհանյանը հրամկազմին տվել է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ` ընթացող աշխատանքներն ըստ սահմանված ժամանակացույցի և առավել արդյունավետ իրականացնելու ուղղությամբ:

Պաշտպանության նախարարը հանդիպել է նաև սահմանամերձ մի շարք համայնքների ղեկավարների և բնակիչների հետ:

Պաշտպանության նախարարը ստուգել է զինծառայողներին տրվող սննդի որակը

Պաշտպանության նախարարը ստուգել է զինծառայողներին տրվող սննդի որակը

Նախարար Օհանյանը պարգևատրել է ծառայողական պարտականություններին լավագույնս տիրապետող զինծառայողներին

Նախարար Օհանյանը պարգևատրել է ծառայողական պարտականություններին լավագույնս տիրապետող զինծառայողներին

Տավուշ այցի ընթացքում նախարար Օհանյանը հանդիպել է նաև սահմանամերձ գյուղերի բնակիչներին

Տավուշ այցի ընթացքում նախարար Օհանյանը հանդիպել է նաև սահմանամերձ գյուղերի բնակիչներին

2 responses to “Նախարար Օհանյանն այցելել է Տավուշի դիրքեր

  1. Pingback: Նախարար Օհանյանն այցելել է Տավուշի զորամասերից մեկը | Ռազմ.info

  2. Pingback: ՀՀ ՊՆ-ում ամփոփվել են 3-րդ բանակային կորպուսի գործունեության արդյունքները | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *