Daily Archives: Հուլիս 14, 2015

Վրաստանն անհանգստացած է վրաց-օսական սահմանը մատնանշող ցուցանակների տեղադրմամբ

Վրաստանցի լրագրողները հանել ու կոտրել են ՌԴ սահմանապահների տեղադրած ցուցանակները, որոնք ցույց են տալիս վրաց-օսական սահմանը Հուլիս 14, 2015 20:01 | RAZM.INFO - Հուլիսի 10-ին վրաց-օսական սահմանի Ծիթելուբանի, Խուրվալեթի և Օրչոսանի գյուղերի մերձակայքում` Գորի-Թբիլիսի մայրուղի ուղղությամբ, ռուսաստանցի սահմանապահներն ու օսական իշխանությունները հատուկ ցուցանակներ են տեղադրել, որոնք  մատնանշում են վրաց-օսական սահմանը։ Continue reading

Ադրբեջանը հայտնում է «հայկական կողմի գնդակոծությունից» վիրավորված 3 քաղաքացիականների մասին

Տավուշի մարզ, հայ-ադրբեջանական սահման Հուլիս 14, 2015 19:47 | RAZM.INFO - Այսօր՝ հուլիսի 14-ին, ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են տեղեկություններ, համաձայն որոնց «ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները գնդակոծել են Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղը, ինչի հետևանքով» կա 3 վիրավոր քաղաքացիական բնակչության շրջանում։ Տեղեկության սկզբնաղբյուրն ադրբեջանական Salamnews լրատվակայքն է։ Continue reading

Մոլդովայում անցկացվում է զորավարժություն՝ 5 երկրի մասնակցությամբ

«Efort comun 2015» զորավարժության մասնակիցները Հուլիս 14, 2015 17:49 | RAZM.INFO - Հուլիսի 12-ից 25-ը Մոլդովայի Բելց քաղաքում երկրի զինված ուժերի մոտոհրաձգային բրիգադի «Մոլդովա» ուսումնավարժական կենտրոնում անցկացվելու է միջազգային զորավարժություն՝ 5 երկրի մասնակցությամբ։ Continue reading

Ադրբեջանի ՊՆ-ն փորձում է ակտիվացնել ռազմական համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ

Ադրբեջանի ՊՆ Հուլիս 14, 2015 17:38 | RAZM.INFO - Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Նաջմեդդին Սադիկովն ԱՄՆ-ի դեսպանատան ռազմական կցորդին հրավիրել է պաշտպանության նախարարություն Continue reading

Թուրքիան Սև ծովում մասնակցելու է ՆԱՏՕ-ի զորավարժությանը

ՆԱՏՕ-ի ռազմանավերը Սև ծովում Հուլիս 14, 2015 14:51 | RAZM.INFO - Հուլիսի 17-ից 24-ը Սև ծովի արևմտյան հատվածում կանցկացվի «Ծովային վահան-2015» ամենամյա զորավարժությունը՝ Ռումինիայի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ուկրաինայի, Հունաստանի, Բուլղարիայի ռազմածովային ուժերի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ծովային ուժերի 1-ին մշտական խմբի մասնակցությամբ։ Continue reading

Իրանը ևս 5-8 տարի չի կարողանա ներկրել որոշակի սպառազինություն. Իրան-վեցյակ համաձայնություն

Իրանի և «վեցյակի» բանակցությունները՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Հուլիս 14, 2015 14:35 | RAZM.INFO - Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի և «վեցյակի» բանակցություններն ավարտվել են այսօր՝ հուլիսի 14-ի առավոտյան: Նախնական տեղեկություններով՝ բանակցությունների արդյունքում սահմանվել է համաձայնություն Continue reading

Իսկանդեր-Մ հրթիռների կիրառմամբ զորավարժություն ՌԴ Հարավային ռազմական շրջանում

Իսկանդեր-Մ օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիր Հուլիս 14, 2015 13:51 | RAZM.INFO - Հուլիսի վերջին Կրասնոդարում տեղակայված ՌԴ Հարավային ռազմական շրջանի առաջին գվարդիական հրթիռային բրիգադը «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների կիրառմամբ զորավարժություն կանցկացնի Աստրախանի շրջանի Կապուստին Յառ փորձադաշտում։ Continue reading

Հյուսիսային Կովկասում ոչնչացվել է ռուսաստանցի երեք զինյալ

Ռուսաստանցի ուժայինների հակաահաբեկչական հատուկ գործողություն Հյուսիսային Կովկասում Հուլիս 14, 2015 13:30 | RAZM.INFO - Ռուսաստանի կազմի մեջ մտնող հյուսիսկովկասյան Կաբարդինո-Բալկարիայում այսօր՝ հուլիսի 14-ի առավոտյան մտցվել է հակաահաբեկչական ռեժիմ՝ տեղացի մի քանի զինյալների բռնելու նպատակով: Continue reading

Գերմանական «Լեոպարդ» և ֆրանսիական «Լեկլերկ» տանկերի արտադրողները միավորվում են

Leopard 2 A7 MBT Հուլիս 14, 2015 13:03 | RAZM.INFO - Այսօր, հուլիսի 14-ին գերմանական Krauss-Maffei Wegmann (KMW) և ֆրանսիական պետական Nexter ռազմարդյունաբերական ընկերություններն ամենայն հավանականությամբ միավորման պայմանագիր են ստորագրելու։ Continue reading

Բրիտանիան կավելացնի ԱԹՍ-ների և հատուկ ստորաբաժանումների վրա ծախսվող գումարները

Բրիտանական զինված ուժերի WK-450 Watchkeeper անօդաչու թռչող սարքը (պատրաստված է իսրայելական Hermes 450 ԱԹՍ-ի հիմքի վրա) Հուլիս 14, 2015 11:40 | RAZM.INFO - Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը երկրի պաշտպանական ոլորտի ղեկավարությանը պատվիրել է ավելացնել «Իսլամական պետության» դեմ գործողությունները անօդաչու թռչող սարքերի և հատուկ ստորաբաժանումների ներգրավմամբ: Continue reading