Ադրբեջանի ՊՆ-ն փորձում է ակտիվացնել ռազմական համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ

Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Նաջմեդդին Սադիկովն ԱՄՆ-ի դեսպանատան ռազմական կցորդին հրավիրել է պաշտպանության նախարարություն և հանդիպման ժամանակ մտահոգություն հայտնելով վերջին մեկ տարում ԱՄՆ-Ադրբեջան ռազմական համագործակցության ոլորտում նկատվող սառնության վերաբերյալ:
Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանութայան նախարարության կայքը:

Ադրբեջանի ՊՆ

Ադրբեջանի ՊՆ

Հաղորդագրությունում նշվում է, որ գլխավոր շտաբի պետ Սադիկովը «ԱՄՆ-ի պետքարտուղարությանը մեղադրել է երկակի ստանդարտներ կիրառելու մեջ» և հավելել, որ, այնուամենայնիվ, իրենք պատրաստ են շարունակել համագործակցությունը ՆԱՏՕ-ի գործունեության, մասնավորպես՝ Աֆղանաստանում իրականացվող «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում և վերականգնելով երկկողմ լիակատար վստահությունը՝ խորացնել ռազմական համագործակցությունը Պենտագոնի ու ՆԱՏՕ-ի հետ:

Հիշեցնենք, որ 2014-ի օգոստոսին ԱՄՆ-ն մերժել էր Ադրբեջանի՝ Աֆղանստանի խաղաղապահների գործածությունից դուրս բերված Cougar և HMMWV ամենագնացների գնման առնչությամբ հայցը: Որոշման պատճառը, ըստ ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալության, Արցախյան հակամարտության կողմերին սպառազինություն վաճառելու էմբարգոն է (արգելք)։ ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները լարվել են նաև Ադրբեջանի՝ հայ-ադրբեջանական ծրագրերի մասնակից քաղաքացիների նկատմամբ բռնաճնշումների պատճառով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *