Թուրքիան Սև ծովում մասնակցելու է ՆԱՏՕ-ի զորավարժությանը

Հուլիսի 17-ից 24-ը Սև ծովի արևմտյան հատվածում կանցկացվի «Ծովային վահան-2015» ամենամյա զորավարժությունը՝ Ռումինիայի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ուկրաինայի, Հունաստանի, Բուլղարիայի ռազմածովային ուժերի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ծովային ուժերի 1-ին մշտական խմբի մասնակցությամբ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը։

Զորավարժությունն մեկնարկելու է Ռումինիայի Կոնստանտա սևծովյան նավահանգստային քաղաքից և շարունակվելու Ռումինիայի սևծովյան ջրային տարածքներում։

ՆԱՏՕ-ի ռազմանավերը Սև ծովում

ՆԱՏՕ-ի ռազմանավերը Սև ծովում

Թուրքիայի ԶՈւ ռազմածովային ուժերից զորավարժությանը ներգրավված են լինելու Yavuz ֆրեգատը, Atilay սուզանավը, 3 շտաբային սպա, ինչպես նաև Թուրքիայի տարածքում գործող՝ ՆԱՏՕ-ի «Ծովային անվտանգության կազմակերպման» միջազգային ուսումնական կենտրոնի ներկայացուցիչ 3 սպա։ ՆԱՏՕ-ի ՌԾՈւ 1-ին մշտական խմբի (SNMG-1) կազմում զորավարժությանը ներգրավված է լինելու 2-3 ֆրեգատ։

Զորավարժության նպատակը մասնակցող երկրների ստորաբաժանումների փորձառության բարձրացումը, ստորաբաժանումների միջև փորձի փոխանակումը և ՆԱՏՕ-ի ռազմածովային գործողությունների կազմակերպման մեխանիզմների կատարելագործումն է։

Հավելենք, որ 2015-ի հուլիսի 3-ից 12-ը Սև ծովի արևմտյան հատվածում Բուլղարիայի ղեկավարությամբ և ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ռումինիայի, Հունաստանի ռազմածովային ուժերի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ստորաբաժանումների ներգրավվածությամբ անցկացվել է «Breeze-15» զորավարժությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *