Բրիտանիան կավելացնի ԱԹՍ-ների և հատուկ ստորաբաժանումների վրա ծախսվող գումարները

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը երկրի պաշտպանական ոլորտի ղեկավարությանը պատվիրել է ավելացնել «Իսլամական պետության» դեմ գործողությունները անօդաչու թռչող սարքերի և հատուկ ստորաբաժանումների ներգրավմամբ: Այս մասին հուլիսի 13-ին հայտնում է բրիտանական հեղինակավոր Financial Times լրատվակայքը:

Բրիտանական զինված ուժերի WK-450 Watchkeeper անօդաչու թռչող սարքը (պատրաստված է իսրայելական Hermes 450 ԱԹՍ-ի հիմքի վրա)

Բրիտանական զինված ուժերի WK-450 Watchkeeper անօդաչու թռչող սարքը (պատրաստված է իսրայելական Hermes 450 ԱԹՍ-ի հիմքի վրա)

Դրա համար երկրի վարչապետը նաև հրահանգել է ավելացնել նույն ոլորտի համար ֆինանսավորումը, որպեսզի «վտանգավոր ու բարդ աշխարհում» Բրիտանիան վստահ լինի իր անվտանգության վրա:

Այս որոշումը բրիտանական ղեկավարությունն ընդունել է մասնավորապես նաև երկրի անվտանգության և պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի հիման վրա, որն ավարտվելու է աշնանը:

Բրիտանիան մտադիր է 2020-ին պահպանելել ՀՆԱ-ի 2 տոկոսի չափով ռազմական ծախսերի չափաբաժինը, ինչը սահմանված նպատակ է ՆԱՏՕ անդամ պետությունների համար (ներկայում երկրի ռազմական ծախսերը ՀՆԱ-ի 2,1 տոկոսի չափ են): Տեղեկացնում է բրիտանական BBC լրատվակայքը:

Հատուկ նշանակության ստորաբաժանումների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գործողությունների շատացման մասին Բրիտանիայի վարչապետը ելույթ է ունեցել նաև երկրի ռազմաօդային ուժերի ստորաբաժանումներից երկուսում, որոնցից մեկը մասնակցում է Իրաքում «Իսլամական պետության» դեմ ավիահարվածներին, մյուսը՝ անօդաչուներով հետախուզական թռիչքներ է անում Իրաքի և Սիրիայի տարածքներում:

Վարչապետը նշել է, որ Բրիտանիան ունի աշխարհի 5-րդ ամենամեծ ռազմական բյուջեն աշխարհում և երկրորդ ամենամեծ ՆԱՏՕ-ում, սակայն երկրի ղեկավարությունը մտադիր է էլ ավելի մեծացնել ռազմական ծախսերը, ոչ թե գնաճը հաղթահարելու համար, այլ ռազմական ծախսերի իրական աճ ապահովելու համար:

Հատկանշական է, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ էլ տեղեկություններ տարածվեցին, որ բրիտանական ղեկավարությունը մտադիր է երկրի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկին՝ SAS-ին (Special Air Service – Հատուկ օդային ծառայություն), թույլ տալ գործողություններ սկսել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդների ոչնչացման համար:

SAS հատուկ նշանակության ստորաբաժանման մարտիկը SCAR-H հրացանով

SAS հատուկ նշանակության ստորաբաժանման մարտիկը SCAR-H հրացանով

Այն ժամանակ նշվում էր, Բրիտանիայի վարչապետը նման որոշում ընդունել է այն բանից հետո, երբ Թունիսում իսլամական ծայրահեղականների կազմակերպած ահաբեկչության պատճառով սպանվել էր մոտ 30 բրիտանացի:

One response to “Բրիտանիան կավելացնի ԱԹՍ-ների և հատուկ ստորաբաժանումների վրա ծախսվող գումարները

  1. Pingback: Բրիտանիան ԻՊ դեմ Իրաքում ավիահարվածները կերկարացնի մինչև 2017թ. | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *