Իսկանդեր-Մ հրթիռների կիրառմամբ զորավարժություն ՌԴ Հարավային ռազմական շրջանում

Հուլիսի վերջին Կրասնոդարում տեղակայված ՌԴ Հարավային ռազմական շրջանի առաջին գվարդիական հրթիռային բրիգադը «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների կիրառմամբ զորավարժություն կանցկացնի Աստրախանի շրջանի Կապուստին Յառ փորձադաշտում։

Իսկանդեր-Մ օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիր

Իսկանդեր-Մ օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիր

Զորավարժության ընթացքում «Իսկանդեր-Մ» համալիրները 800-կիլոմետրանոց ռազմերթով հասնելու են բացազատման վայր և հրթիռային հարվածներ հասցնելու մինչև 300 կմ հեռավորությամբ թիրախներին։

Նշենք, ՌԴ Հարավային ռազմական օկրուգը «Իսկանդեր-Մ» հրթիռային համալիրների առաջին դիվիզիոնը ստացել է 2013 թ. դեկտեմբերին։

One response to “Իսկանդեր-Մ հրթիռների կիրառմամբ զորավարժություն ՌԴ Հարավային ռազմական շրջանում

  1. Pingback: ՀՕՊ լայնամասշտաբ վարժանքներ Ռուսաստանի հարավում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *