Daily Archives: Հունիս 9, 2015

ՌԴ ռազմաօդային ուժերում դադարեցվել են Տու-95 ռմբակոծիչների թռիչքները

ՏՈւ-95 ռազմավարական ռմբակոծիչն օդային լիցքավորման ժամանակ. ՌԴ ԶՈւ Հունիս 9, 2015 21:39 | RAZM.INFO - ՌԴ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը որոշել է դադարեցնել ավիապարկում առկա ՏՈւ-95 ռազմավարական ռմբակոծիչների թռիչքներն այն բանից հետո, երբ հունիսի 8-ին պլանային թռիչքներից մեկի ժամանակ ՏՈւ-95-ի մասնակցությամբ գրանցվել էր վթար, ինչի հետևանքով մահացել էր անձնակազմի մեկ անդամ Continue reading

Մահացել է Աֆղանստանում առաքելություն իրականացրած վրաստանցի 30-րդ զինծառայողը

Վրաստանի ԶՈւ զինծառայողներ Հունիս 9, 2015 20:32 | RAZM.INFO - Հունիսի 8-ին Վրաստանի Գորիի հոսպիտալում մահացել է դեռևս 2012թ. Աֆղանստանում ISAF (Անվտանգության աջակցության միջազգային ուժեր) առաքելության ժամանակ վիրավորված կապրալ Ռամազ Դավիթայան։ Continue reading

ՌԴ ՌՕՈւ-ն թռիչքամարտավարական զորավարժություն է սկսել Ղրիմում

Մի-28Ն հարվածային ուղղաթիռ. ՌԴ ՌՕՈւ Հունիս 9, 2015 19:10 | RAZM.INFO - Այսօր՝ մայիսի 9-ին, Ղրիմի թերակզում ՌԴ ՌՕՈւ-ն սկսել է պլանային եռօրյա թռիչքամարտավարական զորավարժություն, որին մասնակցում են շուրջ 10 Մի-28Ն և Մի-35Մ հարվածային ուղղաթիռներ: Continue reading

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը Վրաստանում մասնակցում է ՆԱՏՕ-ի համաժողովին (վիդեո)

Ձախից կողմում՝ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, աջից կողմում՝ Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին և ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն Հունիս 9, 2015 16:29 | RAZM.INFO - Այսօր՝ հունիսի 9-ին, Վրաստանում մեկնարկել է ՆԱՏՕ-ի «Ռազմավարական ռազմական գործընկերություն համաժողովը» (Strategic Military Partner Conference)։ Համաժողովին մասնակցում է նաև Հայաստանի ԶՈւ պատվիրակությունը՝ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորությամբ։ Continue reading

Կասպից ծովում շարունակվում են ՌԴ ՌԾՈւ զորավարժությունները

Կասպյան նավատորմի «Ուգլիչ» փոքր հրթիռային նավը Հունիս 9, 2015 16:12 | RAZM.INFO - ՌԴ ՌԾՈւ Կասպյան նավատորմիղի ստորաբաժանումներն, այդ թվում՝ «Ուգլիչ» փոքր հրթիռային նավն ու «Վոլգոդոնսկ» փոքր հրետանային նավը, Կասպից ծովի միջին հատվածում մեկ շաբաթում իրականացրել են 30 տարբեր վարժանք՝ նավարկելով մոտ 600 ծովային մղոն (966 կմ): Continue reading

Հայաստանում ՀԱՊԿ զորավարժության նախապատրաստման բանակցություններ են անցկացվել

ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի՝ Հայաստանում անցկացվելիք զորավարժության նախապատրաստման բանակցությունները Երևանում Հունիս 9, 2015 14:35 | RAZM.INFO - 2015թ. հունիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում մեկնարկել են սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը ՀՀ տարածքում անցկացվելիք ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի «Անքակտելի եղբայրություն-2015» զորավարժության նախապատրաստման և անցկացման երկրորդ շտաբային բանակցությունները: Continue reading

Եվրոպայում ընթացքի մեջ է ՆԱՏՕ 4 զորավարժություններից կազմված շարքը

BALTOPS-2014 զորավարժության մասնակից ռազմանավերը վարժանքների ժամանակ Հունիս 9, 2015 13:19 | RAZM.INFO - Եվրոպայում ընթացքի մեջ է ՆԱՏՕ-ի Allied Shield զորավարժությունների շարքը, որի ընթացքում անցկացվում են Noble Jump, Baltops, Saber Strike և Trident Joust զորավարժությունները: Բացի այդ, Հունգարիայում առանձին անցկացվում է ՆԱՏՕ-ի Smart Energy զորավարժությունը: Continue reading