Հայաստանում ՀԱՊԿ զորավարժության նախապատրաստման բանակցություններ են անցկացվել

2015թ. հունիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում մեկնարկել են սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը ՀՀ տարածքում անցկացվելիք ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի «Անքակտելի եղբայրություն-2015» զորավարժության նախապատրաստման և անցկացման երկրորդ շտաբային բանակցությունները: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի՝ Հայաստանում անցկացվելիք զորավարժության նախապատրաստման բանակցությունները Երևանում

ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի՝ Հայաստանում անցկացվելիք զորավարժության նախապատրաստման բանակցությունները Երևանում

Բանակցություններին մասնակցել են ՀԱՊԿ անդամ պետությունների շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների, Քարտուղարության, Միացյալ շտաբի ներկայացուցիչները, ինչպես նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունը:

Բանացությունների արդյունքում կողմերը վերջնական համաձայնեցնելու են զորավարժության մտահղացման նախագիծը և գործնական դրվագները, ճշտելու են զորավարժության մասնակիցների թվաքանակը և բազմակողմ ապահովման հարցերը, ինչպես նաև անցկացնելու են «Բաղրամյան» ուսումնական կենտրոնի տեղազննումը:

Նշենք, որ մասնավորապես նաև զորավարժության նախապատրաստման նպատակով մարտին Երևան էր եկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Պաշտոնյան Հայաստանում զորավարժության նախապատրաստման ընթացքը քննարկել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: