Կասպից ծովում շարունակվում են ՌԴ ՌԾՈւ զորավարժությունները

ՌԴ ՌԾՈւ Կասպյան նավատորմիղի ստորաբաժանումներն, այդ թվում՝ «Ուգլիչ» փոքր հրթիռային նավն ու «Վոլգոդոնսկ» փոքր հրետանային նավը, Կասպից ծովի միջին հատվածում մեկ շաբաթում իրականացրել են 30 տարբեր վարժանք՝ նավարկելով մոտ 600 ծովային մղոն (966 կմ): Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության հաղորդագրությանը:

Կասպյան նավատորմիղի «Ուգլիչ» փոքր հրթիռային նավը

Կասպյան նավատորմիղի «Ուգլիչ» փոքր հրթիռային նավը

Նույն հաղորդագրության մեջ նաև նշվել է, որ մինչ մշտական կայնաման վայրեր վերադառնալը նավատորմիղի ստորաբաժանումները ռազմաօդային ուժերի հետ ևս անցկացնելու են համատեղ զորավարժություն, որի ընթացքում իրականացվելու են օդային թիրախների հայտնաբերում, ուղեկցում ու ոչնչացում, ինչպես նաև հրետանային կրակոցներ՝ ծովային թիրախների վրա :

Հավելենք, որ այս տարի Ռուսաստանը Կասպից ծովում բավականին հաճախ է անցկացնում տարաբնույթ զորավարժություններ: Ապրիլին կայացած զորավարժությունների ժամանակ նավատորմիղի՝ վարժանքներին մասնակից  զինծառայողները «վնասազերծել են ահաբեկիչներին», կազմակերպել են հակադիվերսիոն պաշտպանություն, կատարելագործել են դեսանտային գործողություններ իրականացնելու հմտությունները, ինպես նաև ստուգել են նավատորմիղի անձնակազմի մարտական պատրաստությունը բաց ծովում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *